18 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 2015

Ազգային ժողովի նախագահը մասնակցել է «Եվրասիական տնտեսական հեռանկարներ» միջազգային համաժողովին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն ապրիլի 16-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է «Եվրասիական տնտեսական հեռանկարներ» միջազգային համաժողովին: ՀՀ Ազգային ժողովի նախագահն իր խոսքում նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը կարեւորում է նմանատիպ միջոցառումների անցկացումը. դրանք թույլ են տալիս ուրվագծել ինտեգրման զարգացման հեռանկարները, ինչպես նաեւ քննարկել այն հրատապ հարցերը, որոնց մասնակից երկրներն առնչվում են գրեթե ամեն օր: […]

64 ամյա Անահիտը վերջապես ձերբակալվեց

Ապրիլի 15-ին, ժամը 10.45-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Երևանի Րաֆֆու փողոցի 39 շենքի մոտից բերման է ենթարկվել 1951 թ. ծնված Սիրանուշ Ա.-ն, ով 2014 թ. օգոստոսի 15-ից ոստիկանության Մեղրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 193 հոդվածի /կանխամտածված սնանկությունը/ մեղադրանքով:

Պետք է ճիշտ հաշվարկ անել. վարչապետը՝ Մելքումյանի նախագծից

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ մերժեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի ներկայացրած «Ավելացված արժեքի հարկի մաuին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը:Պատգամավորն առաջարկում էր նվազեցնել որոշ ապրանքների համար սահմանված դրույքաչափը և սահմանել 10%։ Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանն ասաց, որ խոսքը վերաբերում է հացին, հացամթերքին, կաթին, կաթնամթերքին, մսին, մսամթերքին և ձվին։ «Պատգամավորը հիմնավորում է, որ […]

Հարգանքի տուրք մատուցվեց զոհված ոստիկաննների կոթողին

Ապրիլի 15-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը մասնակցեց մի շարք խորհրդանշական միջոցառումների: Ոստիկանության կրթահամալիրում միջոցառմանը մասնակցում էին  ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի  ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը,  ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ, Արցախյան ազատամարտում եւ ծառայության ժամանակ զոհված ոստիկանների հարազատներ, բազմաթիվ հյուրեր: Հարգանքի տուրք մատուցվեց  զոհված ոստիկաննների կոթողին:                             Այնուհետեւ տեղի ունեցավ Ցեղասպանության զոհերի հուշակոթողի բացման արարողությունը: Կրթահամալիրի սուրբ Վարդան Մամիկոնյան […]

Լոլիկի ու կարտոֆիլի ցեցի դեմ պայքարը կշարունակվի

Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց Հայաստանի Հանրապետությունում լոլիկի ականող ցեց և կարտոֆիլի ցեց վնասատուների մոնիթորինգի իրականացման նպատակով պետական աջակցության ծրագիրը:  Գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղիյանը նշեց, որ համաձայն նախագծի՝ «Բույսերի պաշտպանության միջոցառումներ» ծրագրով նախատեսված ծախսերի հաշվին «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից ձեռք կբերվեն Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզերի համայնքներում […]

Գայլերի որսի համար նախատեսվող գումարը կմեծանա

Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ՝ փոփոխություններ կատարվեց կառավարության փետրվարի 10-ի «Գայլերի թվաքանակի կարգավորման և միջոցառումների իրականացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը գումար հատկացնելու մասին»: Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը նշեց, որ առաջարկվում է պահուստային ֆոնդից 24669.2 հազ.դրամ հատկացնել: Փոփոխությունը ենթադրում է գայլերի որսի պարգևավճարները 100000  դրամը դարձնել 123346 դրամ: Նախարարը նշեց, որ մինչև օրս որսվել է […]

Անմոռուկի տակ են մնացել. խուճապ Արմավիրի մարզում

«Հարևանս, որը մանկապարտեզի վարիչ է, երեկ, երեկոյան անմոռուկով պլակատը գրկած տուն եկավ: Նայեցի դեմքին ու զգացի, որ անտրամադիր է: Հարցրի. հարևան ջան ինչի՞ ես էսպես թթված` անմոռիկի տակ ե՞ս մնացել: Ասեց ` պարտադրեցին, որ 15 հազարով առնեմ»,-մեզ հետ հեռախոսազրույցում պատմեց Արմավիրի մարզի բնակիչներից մեկը, որը չուզեց ներկայանալ: Նրա խոսքով` մարզպետարանը պարտադրում է մարզում գործող բոլոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի