16 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Գայլերի որսի համար նախատեսվող գումարը կմեծանա

Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ՝ փոփոխություններ կատարվեց կառավարության փետրվարի 10-ի «Գայլերի թվաքանակի կարգավորման և միջոցառումների իրականացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը գումար հատկացնելու մասին»: Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը նշեց, որ առաջարկվում է պահուստային ֆոնդից 24669.2 հազ.դրամ հատկացնել:

Փոփոխությունը ենթադրում է գայլերի որսի պարգևավճարները 100000  դրամը դարձնել 123346 դրամ: Նախարարը նշեց, որ մինչև օրս որսվել է 434 գլխաքանակ: Գրիգորյանն ասաց, որ եկամտահարկի օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում այս 100 հազար գումարից 76 հազարն էր հասնում հասցեատիրոջը, և դա ժողովրդջ մեջ տարաձայնություններ էր առաջացնում, իսկ հիմա ամեն մի գլխաքանակի համար որսորդը կստանա 100 հազար դրամ:

Նախարարը հայտնեց, որ իրենց աշխատակիցները շաբաթվա աշխատանքային օրերը ընդունումները մթերացնում են, եղել են դեպքեր, երբ քաղաքացիները ներկայացրել են մորթիներ, ու չհամապատասխանող մորթիները հետ են տրվել, ու քաղաքացիների մեջ դժգոհություններ չկան:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ