15 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հարգանքի տուրք մատուցվեց զոհված ոստիկաննների կոթողին

Ապրիլի 15-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը մասնակցեց մի շարք խորհրդանշական միջոցառումների:

Ոստիկանության կրթահամալիրում միջոցառմանը մասնակցում էին  ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի  ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը,  ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ, Արցախյան ազատամարտում եւ ծառայության ժամանակ զոհված ոստիկանների հարազատներ, բազմաթիվ հյուրեր:

Հարգանքի տուրք մատուցվեց  զոհված ոստիկաննների կոթողին:                            

Այնուհետեւ տեղի ունեցավ Ցեղասպանության զոհերի հուշակոթողի բացման արարողությունը:

Կրթահամալիրի սուրբ Վարդան Մամիկոնյան մատուռի մոտ Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Առաքել եպիսկոպոս Քարամյանը պատարագ մատուցեց Ցեղասպանության զոհերի հիշատակին, իսկ երգչախումբը հնչեցրեց «Հայր մերը»…

Ոստիկանության  պետը եղավ նաեւ կրթահամալիրի նորաբաց մինի-ֆուտբոլի խաղադաշտում: Նա գոհունակություն հայտնեց ձեռնարկման կապակցությամբ եւ «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով պարգեւատրեց մոսկվայաբնակ բարերար Արտակ Թովմասյանին՝  այդ գործին աջակցելու համար:

Ոստիկանության կրթահամալիրի շարահրապարակում տեղի ունեցավ կրթահամալիրի դրոշի հանձնման արարողությունը:

Գերաշնորհ տեր Առաքել եպիսկոպոս Քարամյանը օծեց դրոշը, ապա ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն այն հանձնեց կրթահամալիրի պետին: 

*** 

Հաջորդ  կանգառը ոստիկանության զորքերի 1033 զորամասում էր, որտեղ  Վլադիմիր Գասպարյանը  մասնակցեց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի բացմանը:

Ծաղկեպսակ, ծաղիկներ նահատակների հիշատակին, նաեւ՝ հավերժ  հիշելու եւ պահանջատեր լինելու կոչ՝ սա էր հանդիսության խորհուրդը: 

*** 

Նույն օրը տեղի ունեցավ   նաեւ «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության  գծային բաժնի նոր շենքի բացումը, ինչը հերթական   քայլն է համակարգի ծառայությունների աշխատանքային պայմանների բարելավման ուղղությամբ:

Հարմարավետ աշխատասենյակներ՝ հագեցած անհրաժեշտ գրասենյակային կահույքով ու տեխնիկայով, գործառնական պահանջներին լիարժեք համապատասխանող հերթապահ մաս, նիստերի դահլիճ…

Եվս մեկ հանգրվան համակարգի բարեփոխման ծրագրի իրականացման ճանապարհին, որի վերջնական նպատակը նոր ոստիկանության ձեւավորումն է:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ