02 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Պետք է ճիշտ հաշվարկ անել. վարչապետը՝ Մելքումյանի նախագծից

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ մերժեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի ներկայացրած «Ավելացված արժեքի հարկի մաuին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը:Պատգամավորն առաջարկում էր նվազեցնել որոշ ապրանքների համար սահմանված դրույքաչափը և սահմանել 10%։

Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանն ասաց, որ խոսքը վերաբերում է հացին, հացամթերքին, կաթին, կաթնամթերքին, մսին, մսամթերքին և ձվին։ «Պատգամավորը հիմնավորում է, որ դրույքաչափի նվազեցումը կհանգեցնի ապրանքների գների նվազեցման և կընդլայնի պահանջարկը այդ ապրանքների նկատմամբ։ Բայց մենք կարծում ենք, որ դրույքաչափի նվազեցումը չի կարող գնի նվազեցման պատճառ դառնալ, քանի որ այդ ապրանքների հումքի դրույքաչափը չի փոխվում»,-ասաց նա։

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նկատեց, որ պատգամավորի առաջարկը լավն է, պարզապես պետք է ճիշտ հաշվարկ անել ու հասկանալ, թե ինչ անել։ «Պետք է սոցիալական խնդիր լուծենք, դրա համար քննարկենք հարցը, նաև Վախթանգ, պատգամավորի հետ խոսիր, տեսնենք՝ ինչ լուծումներ կան»,-ասաց նա։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ