06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Գյումրիի «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոցում էլի երեխա է մահացել. Ժողովուրդ

«Ժողովուրդը» գրում է, որ Գյումրիի «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոցում էլի երեխա է մահացել:

«Դեպքը տեղի է ունեցել այս տարվա մարտի 14-ին՝ վեց ամսական Նարե Դավթյանը առավոտյան տեղափոխվել է նշված հիվանդանոց և մի քանի ժամ անց մահացել: Մահացած երեխայի հարազատները կատարվածի մեջ մեղադրում են բժիշկներին և այսօր պատրաստվում Են Կառավարության շենքի առջև բողոքի ակցիա անցկացնել: Նշենք, որ վերջին մեկ տարում այս նույն հիվանդանոցում մահվան արդեն երրորդ դեպքն է: 

Հիշեցնենք, որ 2014-ի մայիսի 29-ին նույն հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում ծննդաբերության ընթացքում մահացել էր 1975 թ. ծնված Կարինե Պապանյանը: Երկու ամիս անց նույն հիվանդանոցում մահացել էր Շիրակի մարզի Արևիկ համայնքի բնակիչ 4– ամյա Սուրեն Պողիկյանը: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը դեռևս անցած տարի խոստացել էր մանրամասն ուսումնասիրել ծննդկան մոր և չորսամյա երեխայի մահվան հանգամանքները և հետամուտ լինել, որպեսզի մեղավորները պատասխանատվության ենթարկվեն: Պատասխանատվության մասին մինչ օրս որևէ բան հայտնի չէ»,–գրում է թերթը։ 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ