22 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ծառուկյանի որդուն ու Շշի Մելոյի եղբորորդուն բերմա՞ն են ենթարկել. Ժամանակ

«Ժամանակը» գրում է, որ իրենց տեղեկություններով՝ երեկ Աբովյան քաղաքի ոստիկանները զինաթափել են Գագիկ Ծառուկյանի ավագ որդու՝ Նվեր Ծառուկյանի ու ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանի՝ Շշի Մելոյի եղբորորդու՝ Մովսես Մանուկյանի թիկնապահներին ու նրանց իրենց «շեֆերի» հետ բերման ենթարկել Ոստիկանության Աբովյանի բաժին:

«Պատճառը թերևս եղել է թիկնապահներով շրջելը, որի դեմ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պարբերաբար արշավ է սկսում: Որոշակի ժամանակ պահելուց հետո, սակայն, երիտասարդները ազատ են արձակվել:

Ոստիկանությունից, սակայն, հերքեցին տեղեկությունը՝ նշելով, որ Ոստիկանության Աբովյանի բաժնում նման դեպք չի գրանցվել»,- գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ