11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 28, 2015

Անուններ կտան

Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը և Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը մայիսի 1-ին՝ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում ժամը 18-00-ին հրավիրում են հանրահավաքի, որտեղ ներկայացնելու այն մեխանիզմները, որոնց միջոցով հնարավոր է ձերբազատվել իշխանություններից։ «Մեկ հանրահավաքով չենք սահամանափակվելու, մեր գործողությունները շարունակական բնույթ կկրեն»,-այսօր հրավիրված ասուլիսին նշեց  Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանը՝ հավելելով, որ իրեն խնդիր ունեն գնալու ու ցանկացած քաղաքացու […]

Պողոսյանն առաջարկում է դիակիզում անել ոչ թե 15, այլ 100 տարին մեկ

Շատ կարևոր խնդիր է, և պետք է ուսումնասիրենք, թե ինչ ռիսկեր կարող են կրել բիզնեսի տեսանկյունից, այլև սա նոր մշակույթի մոտեցում պետք է բերի, սա ևս պետք  է քննարկել»,-այսօր Ազգային ժողովում խոսելով «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքում և հարակից օրենսդրական փաթեթում արվող փոփոխության մասին՝ ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան […]

Կրկին մահացածների հարցը՝ Ազգային ժողովում

Ազգային ժողովում քննարկվում է «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքում և հարակից օրենսդրական փաթեթում արվող փոփոխությունը: Հարցը քննարկվում է երկրորդ ընթերցմամբ: Օրենսդրական փաթեթին կից ներկայացված փաստաթղթերի շարքում ներկայացված է նաև իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը. այն է՝ Երևանի վարչական տարածքում առկա են մեկ տասնյակից ավելի վայրեր, որտեղ մատուցվում են հոգեհանգստի հետ կապված […]

Քննարկվում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման հարցը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քննարկում են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման հնարավորությունը, հայտնում է ադրբեջանական АПА-ն: Այդ մասին տեղեկացրել են Մինսկի խմբի գրասենյակից: Այստեղից նաեւ հայտնել են, որ իրենք Փարիզում այս շաբաթ կհանդիպեն Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Ահա թե ինչն է կարևոր /վիդեո/

Արմենիան Նեյվի Բենդ խմբի հիմնադիր Արտո Թունչբոյաջյանը համաձայն չէ այն տեսակետների հետ, թե Հայոց ցեղասպանության մասին պետք է միայն ոգեկոչմամբ հիշել: Նա դեմ չէ համերգներ կազմակերպելուն ու դրանք նվիրելուն զոհերի հիշատակին: «Ով ինչպես կարողանում է, այնպես էլ հիշում է: Կարևորը մաքուր սրտով լինի»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:  «Բոլորն ալ ինձ համար լավ է, քանի որ […]

Ուշադրություն վարորդներին

Շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ ս/թ-ի ապրիլի 28-ից մինչև այս տարեվերջ երթևեկության համար կփակվի Արտաշատի խճուղին՝ Նորագավիթ 1-ին փողոցից մինչև երկաթուղային գծանցային հատված: Որպես այլընտրանքային ճանապարհ՝ վարորդներին առաջարկվում է երթևեկել Նորագավիթ 1-ին փողոցով: Պատճառվող անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը: Տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: 

Կրակոց SAS սուպերմարկետի մոտ

2015 թվականի ապրիլի 27-ին՝ ժամ 19։30-ի սահմաններում,  Աբովյան փողոցում հրազենից արձակված կրակոցի դեպքի առթիվ Երեւանի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ 2015 թվականի ապրիլի 27-ին` ժամը 19:30-ի սահմաններում, առերեւույթ հանցագործություն կատարած անձն ապօրինի ձեռք բերված և պահվող հրազենից արձակել է կրակոց, որի հետևանքով վնասվել է Երևան քաղաքի […]

Չծառայած տղաները կարող են վերադառնալ Հայաստան

«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց: Չնայած նախագծի վերաբերյալ երեկվա բուռն քննարկմանն, այն ընդունվեց 107 կողմ, 4 ձեռնպահ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ: Հիշեցնենք, որ փոփոխությամբ առաջարկվում է 2013 թվականի դեկտեմբերի 31 բառերը փոխարինել 2014 թվականի դեկտեմբերի 31-ով և մինչև 2014 դեկտեմբերի 31 չծառայածները, ում տարիքն […]

Հայ միլիարդատերը հաճելիորեն զարմացրել է ուղեւորներին

Նախօրեին Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի սպասասրահում Մոսկվա-Երևան չվերթին սպասող ուղևորները բավականաչափ զարմացան. Նրանց հարևանությամբ թռիչքի էր սպասում նաև ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանը։ Գործարարը, ում կարողությունը միլիարդներով է հաշվարկվում և ում անունը ամեն տարի հայտնվում է «Forbes»-ում, նախընտրում է ճամփորդել ինչպես բոլոր մահկանացուները. օդանավակայան մտնել ոչ VIP սրահով, շրջապատված չլինել բազմաթիվ թիկնապահներով և հերթ կանգնելով օգտվել ամենասովորական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի