11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Անուններ կտան

Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը և Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը մայիսի 1-ին՝ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում ժամը 18-00-ին հրավիրում են հանրահավաքի, որտեղ ներկայացնելու այն մեխանիզմները, որոնց միջոցով հնարավոր է ձերբազատվել իշխանություններից։

«Մեկ հանրահավաքով չենք սահամանափակվելու, մեր գործողությունները շարունակական բնույթ կկրեն»,-այսօր հրավիրված ասուլիսին նշեց  Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանը՝ հավելելով, որ իրեն խնդիր ունեն գնալու ու ցանկացած քաղաքացու ներկայացնելու իրենց գաղափարները և մեխանիզմները։

 Գալստյանը տեղեկացրեց, որ իշխանափոխության կոչեր չեն հնչեցնելու և ինչպես նաև հստակ օր ժամ չեն ասելու, թե երեբ տեղի կունենա իշխանափոխություն։

 «Կոչերը այլևս արդիական չեն, այն ընդդիմադիր քաղաքական կուսակցությունները, ովքեր հայտ էին ներկայացնում իշխանափոխություն անելու, առաջին իսկ քայլից հետո գնում էին տուն թեյ խմելու»,-ասաց Գալստյանը։

Դեմկուսի ղեկավար Արամ Սարգսյանն էլ  նշեց, որ վերջին շրջանում քաղաքական դաշտը վերջապես գնում է մաքրման, այսպես կոչված, փրկիչները հեռանում են դաշտից ու իրականում խոստացած մեկ օրվա վերափոխումը հեշտ չէ։

«Քաղաքական կուսակցություններ ենք ու քաղաքական պայքար ենք մղելու։ Մայիսի 1-ը խորհրդանշական է, մենք ուզում ենք այս պահին պարտադրել իշխանությանը անելու այն ամենը, ինչ անհրաժեշտ է, և նրանց ցույց ենք տալու ճիշտ ճանապարհը»,-ասաց Սարգսյանը՝հավելելով, որ ներյակացնելու են այլընտրանքը, որի միջոցով հնարավոր է իշխանփոխություն լինել։

 Մայիսմեկյան հանրահավաքի ժամանակ անուններ են հնչեցվելու և ասելու , թե ինչի համար են նրանք պատասխանատու ու ինչ պետք է անեն։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ