18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Կրկին մահացածների հարցը՝ Ազգային ժողովում

Ազգային ժողովում քննարկվում է «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքում և հարակից օրենսդրական փաթեթում արվող փոփոխությունը: Հարցը քննարկվում է երկրորդ ընթերցմամբ: Օրենսդրական փաթեթին կից ներկայացված փաստաթղթերի շարքում ներկայացված է նաև իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը. այն է՝ Երևանի վարչական տարածքում առկա են մեկ տասնյակից ավելի վայրեր, որտեղ մատուցվում են հոգեհանգստի հետ կապված ծառայություններ, և դրանց մի մասը գտնվում է քաղաքի բանուկ հատվածներում, բազմաբնակարան շենքերի և դպրոցների հարևանությամբ, ինչը առաջացրել է բնակիչների արդարացված դժգոհությունը:

Խնդիրը կարգավորելու խնդրանքով Երևանի քաղաքապետարան են ներկայացվել բազմաթիվ դիմում-բողոքներ՝ համապատասխան միջոցներ ձեռնարկելու և այդ հաստատությունները բազմաբնակարան շենքերին, բնակելի տներին և դպրոցներին հարակից տարածքներից այլ վայրեր տեղափոխելու խնդրանքով:

Օրենսդրական փաթեթի նպատակն է ՝ կանոնակարգել հոգեհանգստի ծառայության իրականացման հետ կապված հարաբերությունները, սահմանել հոգեհանգստյան ծառայության իրականացման համար համապատասխան թույլտվության տրամադրումը, մատուցվող ծառայությանը ներկայացվող պահանջները, իրականացման վայրերը, ինչպես նաև՝ տեղական տուրքը:  Բոլոր այդ կարգերը պետք է սահմանեն վարչական շրջանները, որոնք ևս պետք է այլևս արդեն թույլտվություն տան «սգո սերվիս» իրականացնող տնտեսվարողներին:

 Կառավարությունն առաջարկում է կիրառել տուգանք՝ 0-500 հազար դրամի չափով՝ հոգեհանգստի ծառայություն մատուցելու թույլտվության չունենալու և նման ծառայություն կազմակերպելու համար։

Օենքի նոր կարգավորումները գործում են կամավորության շրջանակում, այլ ոչ թե պարտադիր են, հետևաբար, քաղաքացին ունի ազատ կամարտահայտություն:

Նշենք, որ նախագծում ասվում է, որ հրաժեշտի ծիսակատարության իրականացումը  կազմակերպվում է կամավորության սկզբունքով՝ մահացածի հարազատների կամ հուղարկավորությունը ստանձնած անձանց նախաձեռնությամբ և կարող է իրականացվել՝

 1) բնակելի տներում, բազմաբնակարան շենքերի բնակարաններում,

2) եկեղեցիներում,

3) այն շենքերում և շինություններում, որտեղ իրականացվում են և (կամ) մատուցվում են քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայություններ:

 Քաղաքացիական հոգեհանգստի ծիսակատարության ծառայություններ իրականացնելու և (կամ) մատուցելու թույլտվությունը տրամադրում է համայնքի ղեկավարը:

Հաջորդ խնդիրն այն է, որ ՀՀ օրենսդրությամբ հոգեհանգստի ծառայության իրականացման և (կամ) մատուցման կարգը և դրանց իրականացման տեղակայման վայրերը սահմանված չեն, ինչի հետևանքով հնարավոր չէ կատարել համապատասխան հսկողություն տվյալ գործունեության տեսակի նկատմամբ:

 Նշենք, որ սգո ծառայությունների տեղակայման վայրերը և նշված ծառայություններին ներկայացվող պահանջները սահմանելու լիազորությունն առաջարկվում է վերապահել համայնքի ավագանուն՝ «ելնելով տեղական պայմաններից՝ համայնքի առանձնահատկություններից և սովորույթներից»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ