18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Պողոսյանն առաջարկում է դիակիզում անել ոչ թե 15, այլ 100 տարին մեկ

Շատ կարևոր խնդիր է, և պետք է ուսումնասիրենք, թե ինչ ռիսկեր կարող են կրել բիզնեսի տեսանկյունից, այլև սա նոր մշակույթի մոտեցում պետք է բերի, սա ևս պետք  է քննարկել»,-այսօր Ազգային ժողովում խոսելով «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքում և հարակից օրենսդրական փաթեթում արվող փոփոխության մասին՝ ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը:

Ըստ նրա՝ պետք է դիակիզման ժամկետը դարձնել ոչ թե 15, այլ 100 տարի: «100 տարվա սիմվոլիզմը եկեք պահենք, ինքը շատ կարևոր է: Նաև կնպաստենք, որ գերեզմանների ահնդեպ վերբերմունքը չի դառնալու կարճաժամկետ ընկալում, 155 տարին կարող է ունենալ իր հոգեբանական ազդեցությունը: Ես մնում եմ պահանջող իմ այս մոտեցման համար: 100-ամյակն էինք նշում, լավ կլիներ, որ մարդիկ կարողանային գնալ ու իրենց պապերի գերեզմանները գտնել»,-նկատեց նա:  

Պատգամավորը հասկանում է ռիսկերի հարցը, սակայն խնդրեց ևս մեկ անգամ քննարկել այս հարցը:

Հիշեցնենք, որ օրենսդրական փաթեթի նպատակն է ՝ կանոնակարգել հոգեհանգստի ծառայության իրականացման հետ կապված հարաբերությունները, սահմանել հոգեհանգստյան ծառայության իրականացման համար համապատասխան թույլտվության տրամադրումը, մատուցվող ծառայությանը ներկայացվող պահանջները, իրականացման վայրերը, ինչպես նաև՝ տեղական տուրքը: Բոլոր այդ կարգերը պետք է սահմանեն վարչական շրջանները, որոնք ևս պետք է այլևս արդեն թույլտվություն տան «սգո սերվիս» իրականացնող տնտեսվարողներին: Նաև առաջարկվում է 15 տարին մեկ դիակիզում իրականացնել և աճյունը պահել սափորի մեջ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ