Հարգանք եւ խոնարհում Հռոմի Պապին

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի ելույթն ԱԺ հայտարարությունների ժամին՝ Ավարտվեցին Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները, որոնք բացառիկ էին իրենց կազմակերպվածությամբ ու համազգային համախմբվածությամբ: Հատուկ գնահատականի է արժանի միջոցառումների էության եւ կազմակերպման քաղաքակիրթ մատուցումը: Տարելիցը յուրահատուկ քննաշրջան դարձավ նաեւ քաղաքակիրթ աշխարհում մարդու իրավունքները եւ համամարդկային արժեքները որպես պետական առաջնահերթություններ հռչակող պետությունների համար: […]