31 Օգոստոսի, Երկուշաբթի, 2026
KFC

«Հապաղել չի կարելի»

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը ցույց տվեց, որ աշխարհով մեկ սփռված հայությունը 1915 թ. մեծագույն ողբերգությունից 100 տարի անց շարունակում է պայքարել հանուն պատմական արդարության հաղթանակի և այդ պայքարում հայ ժողովուրդը միայնակ չէ։ Այսօր մենք պետք է արժանին մատուցենք բոլոր այն անհատներին և կազմակերպություններին, որոնք իրենց գործունեությամբ նպաստել են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը և արձանագրենք այդ ուղղությամբ առկա առաջընթացը։ Այս օրերին շատ է խոսվում, թե որն է լինելու մեր հետագա անելիքը:

 Կարծում եմ ակնհայտ է, որ թե մեր անմեղ նահատակների հիշատակը հարգելու, թե մեր ազգային նպատակներն ու իղձերը իրականացնելու, թե մեր ժողովրդի հուսալի ապագան երաշխավորելու համար պետք է հզորացնենք մեր պետությունը, ամրապնդենք պետականությունը, Հայաստանը դարձնենք զարգացած, մրցունակ, ժողովրդավարական երկիր, որը պայմաններ կստեղծի իր քաղաքացիների արժանապատիվ կյանքի համար։ Իշխանությունը յուրացնելով և երկրի հարստությունը մի խումբ մարդկանց ձեռքում կենտրոնացնելով պետություն չես կառուցի։

Երկրում օրինականության և արդարության հաստատում, կոռուպցիայի դեմ իրական պայքարի ծավալում և անպատժելիության վերացում, տնտեսության առողջացում և աշխատատեղերի ստեղծում, աղքատության հաղթահարում, արտագաղթի կասեցում։ Սրանք են այսօրվա առաջնահերթ խնդիրները։ Եվ այս խնդիրների լուծման համար ամենևին անհրաժեշտ չէ Սահմանադրությունը փոխել։ Ընդամենը պետք է Սահմանադրությանը համաձայն` ազատ և արդար ընտրությունների միջոցով իշխանություն ձևավորել։ Դա է երկրի բնականոն զարգացման նախապայմանը։

Առանց դրա թե կիսանախագահական և թե խորհրդարանական կառավարման մոդելների քողի տակ երկրում կարող է հաստատվել ֆեոդալական տիպի հասարակարգին բնորոշ ինչ որ համակարգ։ Այսպես շարունակել չի կարելի։ Երկրին անհրաժեշտ են իրական, արմատական փոփոխություններ, այնպիսի փոփոխություններ, որոնք կվերականգնեն մարդկանց հավատը մեր պետության և վաղվա օրվա նկատմամբ, առանց որի հնարավոր չէ ապահովել երկրի առաջընթացը։ Պետք է ճիշտ նպատակաուղղել ժողովրդին և պայմաններ ստեղծել նրա ներուժի լիարժեք դրսևորման համար։ Հապաղել չի կարելի։ Առանց այդ էլ ժամանակ շատ ենք կորցրել։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ