11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 28, 2015

Կա՞ն հարգելի պատգամավորներ

«Բարև ձեզ, հարգելի պատգամավորներ»,-ինչպես միշտ քառօրյաների ժամանակ, այսօր ևս ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ողջունեց պատգամավորներին: Սակայն դահլիճում աղմուկը շարունակվում էր, և Սահակյանը կատակեց. «Կա՞ն հարգելի պատգամավորներ»: «Ես ասում եմ բարև ձեզ, հարգելի պատգամավորներ, դուք էլ, նշանակում է, պիտի բարևը վերցնեք, անցնեք հետագա գործողությունների»,-բացատրեց նա:

Հացադուլի մեջ գտնվող Գևորգի վիճակը կտրուկ վատացել է

Հիմնադիր խորհրդարանի անդամ կալանավորված Գևորգ Սաֆարյանը արդեն 12 օր է հացադուլի մեջ է գտնվում։ Սաֆարյանի պաշտպան Գևորգ Դավթյանը Henaran.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Սաֆարյանի ինքնազգացողությունը վատացել է։ «Դե 12 օր հաց չի կերել այդպես էլ պետք է լիներ։ Իրեն շատ թույլ է զգում, բացի այդ Գևորգը նաև երիկամների հետ կապված խնդիրներ ունի։ Այս պահին գտնվում […]

Շաքրո Մոլոդոյը տիտղոսազրկել է 1.5 տասնյակ «գողերի»

Primecrime.ru-ն գրում է, որ Թուրքիայում նախորդ շաբաթ արտասահմանցի օրենքով գողերի մեծածավալ հավաք է կայացել, որին մասնակցել են, այսպես կոչված, «հասանականները»: Նրանք հիմնականում բնակվում ու գործում են Մոսկվայում: Հավաքի ամենաուշագրավ որոշումը եղել է բելառուսցի 4 օրենքով գողերի (Մումու, Պաշտետ, Մեդվեժոնոկ և Լեբեդ) «կարգալույծ» անելը, որը հիմնավորվել է նրանով, որ վերջինները չեն արդարացրել իրենց տրված վստահությունը և […]

Թմրամիջոցը Էդիկի համար էր

Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները Գյումրիի Մուշ 2/2 թաղամասից, թմրամիջոց պատրաստելու և պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1990 թ. ծնված Էդիկ Մ.-ին, որի մոտից խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է ներարկիչ` դեղնավուն զանգվածով: Էդիկ Մ.-ն հայտարարել է, որ ինքը թմրամոլ է, հայտնաբերվածը դեղամիջոցից պատրաստված թմրամիջոց է, որը պատրաստել է ներարկման միջոցով օգտագործելու համար: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Նախապատրաստվում […]

«Գոնե մեր տանն իշխանափոխությունը տեղի է ունեցել» /վիդեո/

«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցում էր որդու՝ Կարին Հովհաննիսյանի հեղինակած «1915» ֆիլմի պրեմիերային: Henaran.am-ը հետաքրքրվեց, թե ինչ տպավորություններ ունի ֆիլմից, ինչպես նաև Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի միջոցառումներից:  Դիտեք տեսանյութը:

Սարսափելի երկրաշարժի հետեւանքով զոհերի թիվը հասել է 4310-ի

Նեպալում հզոր երկրաշարժի հետեւանքով զոհերի թիվը շարունակում է աճել, այսօր առավոտվա տվյալներով` 4310 մահացած կա: Սակայն հնարավոր է, որ զոհերի թիվը դեռ էլի ավելանա, քանի որ փրկարարական աշխատանքները դեռեւս չեն ավարտվել, փրկարարները շարունակում են փլատակների տակ փնտրել մարդկանց, հայտնում է Lifenews-ը: Հիշեցնենք, որ շաբաթ օրը Նեպալում 7.9 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել, որը ամենահզորն է […]

Մի րոպե

Ժողովուրդ, մի րոպե։ Հասկացանք, որ Սփյուռքի նախարարն իրավունք չունի մունաթ գա ազատ մարդկանց վրա՝ ցուցումներ տալով, թե ինչ անեն իրենց միջոցների հետ, հաշվի առնելով թե՛ իշխանությունների կողմից հալածվող տնտեսությունը, թե՛ ՀՀ-ն ԵՏՄ-ին բռնակցելով՝ տնտեսական ինքնասպանությունը։ Բայց հարցը մարազմի էլ պետք չի հասցնել, որովհետև հակառակը պնդելով՝ ուղղորդում ու լեգիտիմացնում եք այն քաղաքական բիզնեսմենների վարքը, ովքեր իրենց […]

Թուրքական հիմնադրամը դատի է տալիս Հայաստանին

Թուրքական «Իզմիր-Էրզրում մշակույթի և համերաշխության հիմնադրամը»-ը ցանկանում է դատաական հայց ներկայացնել Հայաստանի Հանրապետության դեմ: Հիմնադրամի տնօրեն Ջոշքուն Ըշըքը հայտարարել է, որ դատական գործընթացն են սկսելու` պարզելու համար, թե հայերից ու թուրքերից ովքեր են ջարդարարներ եղել ու ովքեր` կոտորվածներ: Ըշըքըս պնդել է, որ իրենց նպատակն է պարզաբանող դատական գործընթացով ցույց տալ, որ «իրականում հայերն են կոտորել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի