27 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Հարգանք եւ խոնարհում Հռոմի Պապին

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի ելույթն ԱԺ հայտարարությունների ժամին՝

Ավարտվեցին Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները, որոնք բացառիկ էին իրենց կազմակերպվածությամբ ու համազգային համախմբվածությամբ: Հատուկ գնահատականի է արժանի միջոցառումների  էության եւ կազմակերպման քաղաքակիրթ մատուցումը:

    Տարելիցը յուրահատուկ քննաշրջան դարձավ նաեւ քաղաքակիրթ աշխարհում մարդու իրավունքները եւ համամարդկային արժեքները որպես պետական առաջնահերթություններ հռչակող պետությունների համար: Դրանցից որոշները մեկ անգամ եւս ի լուր աշխարհի հայտարարեցին, որ այդ արժեքները իրենց համար ավարտվում են այնտեղ, որտեղ սկսվում են իրենց անձնապետական շահերը: Եւ` վերջ: Քննարկելն անիմաստ է: Այդպես եղել է նաեւ 100 տարի առաջ՝ Հայոց ցեղասպանության օրերին: Իրենց այդ ձեռագիրը նրանք իրականացնում են նաեւ այսօր` Հյուսիսային Աֆրիկայում, Մերձավոր Արեւելքում, Եվրոպայի տարբեր հատվածներում եւ այլուր:

    Հարգանք եւ խոնարհում Հռոմի Պապին` քրիստոնեական եւ համամարդկային արժեքների նվիրյալը եւ անզիջում պաշտպանը լինելու համար: Պապի խոսքը աննախադեպ ուղերձ էր քաղաքակիրթ եւ, հատկապես, քրիստոնեական աշխարհին, ինչի  դրսեւորումներն արդեն ակնհայտ են եւ առաջիկայում դրանք նոր շարունակություն կունենան:

    Ջահերով բազմահազարանոց երթը Հայրենիքի գրեթե բոլոր քաղաքներում եւ ի Սփյուռս աշխարհի՝ մեր երիտասարդության մեկտեղված, գոտեպնդող խոսքն էր` ուղղված բոլորիս` «Մենք միասնական ենք, պատրաստ ենք եւ Տերն ենք մեր անցյալին, ներկային ու ապագային: Մեծեր` ուշադիր եղեք եւ՝ նկատի ունեցեք»:

    Բայց ակնհայտ է մի պարզագույն ճշմարտություն` մեկուկես միլիոն արդեն Սրբադասված անմեղ զոհերի հոգիները լույսի մեջ կհանգչեն, եթե կարողանանք Հայաստանն ու Արցախը դարձնել պետականորեն կայացած, պաշտպանված եւ մեր քաղաքացուն արժանապատիվ եւ բարեկեցիկ կյանք ապահովելու դեպքում:

    Վերջին շրջանում այս համազգային համախմբումն ու միասնական բռունցքը յուրօրինակ քաղաքական եւ բարոյական վարկ էր մեզ բոլորիս` Հայաստանը այս վիճակից դուրս բերելու համար: Եկեք գոնե այս անգամ արդյունավետ օգտագործենք քաղաքակիրթ աշխարհի եւ համազգային ուժերով հավաքած այս անչափելի վարկը:   

 

ՆՐԱՆՔ  ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ