11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 14, 2015

«Նիսյայով» մազ է կտրել և ներկել ու հետո անհետացել.Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. Օրերս ուշագրավ դեպք է արձանագրվել Մալաթիա-Սեբաստիայում: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ նշված վարչական շրջանի գեղեցկության սրահներից մեկի՝ «Վիվա» գեղեցկության սրահի տնօրենը դիմել է իրավապահներին և խնդրել հայտնաբերել իր ծանոթներից մեկին: Տնօրենը հայտնել է իրավապահներին, որ իր ծանոթը 2012-ից 2014 թվականները օգտվել է իր գեղեցկության սրահի ծառայություններից՝ հետագայում վճարելու խոստումով։ Այլ կերպ ասած՝ […]

21-ամյա տաքսիստը դանակահարել է ուղևորին.Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվեց Արման Աբելյանի գործի դատական քննությունը: 21-ամյա Արմանը տաքսի է վարել:Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի ապրիլի 16-ին, ժամը 19-ի սահմաններում Էրեբունի փողոցի 14 հասցեի մոտակայքում նա տաքսու ուղեվարձի շուրջ վիճաբանել է ուղևոր Արթուր Մ.-ի հետ, որի ընթացքում իր մոտ եղած դանակով […]

Ապրիլի 23-24-ին Հայաստան կայցելի՞ Հիլարի Քլինթոնը.Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. ԱՄՆ Կոնգրեսում հայկական հարցերով զբաղվող խմբից (Armenian Caucus), որին անդամակցում է 90 կոնգրեսական, «Մեդիամաքսին» երեկ հայտնել են, որ քննարկվում է ապրիլի 23-24-ին Երեւան՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով ԱՄՆ նախկին պետքարտուղար եւ նախկին առաջին տիկին Հիլարի Քլինթոնի հնարավոր այցի հարցը: Նշենք, որ ապրիլի 12-ին Հ. Քլինթոնը հայտարարել է ԱՄՆ […]

Ինչքան ֆրակցիա կա պառլամենտում, ես կարող եմ մտնել. «Բելաջոյի Գրիշ».Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. Նախկին ԲՀԿ-ական Գրիգորի Մարգարյանին հարցրինք` էլ ԲՀԿ անդամ չեք, ի՞նչ եք անում ԲՀԿ ֆրակցիայում: «Ես Ձեզ ասեմ, ու Դուք էլ իմացեք, որ ինչքան ֆրակցիա կա պառլամենտում, ես կարող եմ մտնել, ու խնդրում եմ` Դուք էլ մի ոտնձգություն կատարեք իմ իրավունքների վրա»: «Ոտնձգություն» չեմ կատարում, «փորձագիտական» ուսումնասիրություն եմ իրականացնում, որովհետեւ այնքա՜ն հարազատորեն […]

Գլխավոր դատախազությունում նոր տեղափոխություններ կլինեն.Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը որոշել է Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանին տեղափոխել Երեւան եւ նշանակել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի դատախազ: Իսկ, ահա. Կենտրոնի դատախազ Կարեն Բատիկյանը, որն այդ պաշտոնին էր նշանակվել 2013-ի նոյեմբերին, կտեղափոխվի այլ աշխատանքի: Սեր տեղեկություններով՝ Գեւորգ Կոստանյանը չի պատրաստվում Կարեն Բատիկյանին մարզ ուղարկել, այսինքն՝ […]

Ինչո՞ւ է հետաձգվում համաներումը.Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ հայտարարվելիք համաներումը կարծես հետաձգվում է: Թերթին  տեղեկություններ են հասել, որ իշխանությունները մտադիր են համաներումը տեղափոխել մայիս: Նախապես ծրագրված էր համաներումը հայտարարել մինչև ապրիլի 24-ը, բայց Հիմնադիր խորհրդարանի անդամների ձերբակալությունը խախտել է բոլոր խաղաքարտերը: Մինչև ապրիլի 24-ը համաներում հայտարարելու դեպքում դա կազդի նաև Ժիրայր Սեֆիլյանի և նրա ընկերների […]

Էներգիայի սակագինը կրկին կբարձրացվի.Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. Թերթի տեղեկություններով, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը մայիսի առաջին տասնօրյակում դիմելու է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սպառողներին մատակարարվող էներգիայի սակագինը բարձրացնելու հայտով: Ըստ այդմ՝ առաջարկվելու է բնակչությանը մատակարարվող էլէներգիայի սակագինը բարձրացնել 6 դրամով: Այդպիսով մեկ կվտ.ժամ-ի ցերեկային սակագինը կկազմի 48 դրամ, գիշերայինը՝ 38 դրամ: Դրան զուգահեռ՝ կհայտարարվի այն մասին, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի