19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Գլխավոր դատախազությունում նոր տեղափոխություններ կլինեն.Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը որոշել է Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանին տեղափոխել Երեւան եւ նշանակել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի դատախազ: Իսկ, ահա. Կենտրոնի դատախազ Կարեն Բատիկյանը, որն այդ պաշտոնին էր նշանակվել 2013-ի նոյեմբերին, կտեղափոխվի այլ աշխատանքի:

Սեր տեղեկություններով՝ Գեւորգ Կոստանյանը չի պատրաստվում Կարեն Բատիկյանին մարզ ուղարկել, այսինքն՝ Րաֆֆի Ասլանյանի հետ տեղափոխության մասին լուրերը ճիշտ չեն:

Ենթադրվում է, որ Բատիկյանը կմնա մայրաքաղաքում եւ այստեղ ինչ-որ մի պաշտոն կստանա: Մասնավորապես, լուրեր կան, որ նա կարող է նշանակվել Երեւան քաղաքի դատախազի տեղակալի պաշտոնում: Ի դեպ, վերջին շրջանում հաճախացել է Կոստանյանի հնարավոր պաշտոնանկության մասին լուրերի շրջանառումը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ