11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 14, 2015

79-ամյա կնոջ ռիթմիկ պարը ցնցել է ժյուրիին /ֆոտո, վիդեո/

79-ամյա Պեդդի Ջոնսը պատմության մեջ է մտել որպես սալսայի ամենատարեց պարուհի: Նա վերջերս մասնակցել է բրիտանական տաղանդների շոուին` Britain”s Got Talent-ին, որտեղ նա ցնցել է ժյուրիի անդամներին իր ռիթմիկ ու անկաշկանդ պարով: Պեդդին 7 թոռնիկ եւ 1 ծոռնիկ ունի, նա սկսել է պարել մանկության տարիներից, սակայն երբ ամուսնացել է, թողել է պարը: Ամուսինը թույլ չի […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) նորանշանակ ներկայացուցչին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) նորանշանակ ներկայացուցիչ Պասկալ Միշոյին: Շնորհավորելով նրան պաշտոնը ստանձնելու կապակցությամբ`  նախարարը համոզմունք է հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում վերջին տարիներին ձևավորված գործընկերային հարաբերությունները կշարունակեն ընդլայնվել ու զարգանալ, մասնավորապես, կազմակերպության կողմից իրականացվող «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի (2010-2016թթ.) շրջանակում: Կայուն դպրոցական սնունդ ծրագրից, որի նպատակն […]

Բացառիկ կադրեր. մահապարտ-ահաբեկիչի մեքենան պայթել է օդում /վիդեո/

Համացանցում բացառիկ կադրեր են հայտնվել, թե ինչպես է «Իսլամական հանրապետություն» ահաբեկչական խմբավորման մահապարտի մեքենան պայթում օդում: Միջադեպը տեղի է ունեցել Իրաքում: Մահապարտի մեքենան նկատել են ուժայինները եւ փորձել կանգնեցնել, սակայն մեքենան անակնկալ հարվածել է եւ մի քանի մետր օդ թռել: Մեքենան, որում մեծ քանակությամբ պայթուցիկ է եղել, հենց օդում էլ պայթել է, այն բառացիորեն կտորների […]

Սևանում հայտնաբերվել է դիակ՝ հրազենային վնասվածքների հետքերով

Ապրիլի 14-ին, ժամը 10:20-ին, ոստիկանության Սևանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի Կարմիր բանակի փողոցի վերջնամասում մարդ է ընկած՝ արնաշաղախ վիճակում:  Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը Սևան-Երևան ճանապարհի 59-րդ կմ-ին` նախկին քարհանք վարչություն տանող ճանապարհի հարակից հատվածում, «Ռենաուլտ Լոգան Վան» մակնիշի ավտոմեքենայի մոտ, հայտնաբերել է 1979 թ. ծնված Վիգեն Հայրոյանի դիակը` գլխի ու կրծքավանդակի […]

Երեխաները գեղանկարչական գործերի միջոցով ներկայացնում են Հայոց ցեղասպանությունը

«Ցեղասպանության բնութագրումը մշակույթի միջոցով» ծրագրի շրջանակներում Սիսիանի գեղարվեստի դպրոցի 30-ից ավելի սաների հնարավորություն է տրվել ստեղծագործական մոտեցումներով արտահայտել իրենց պատկերացումները Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Նշենք, որ ծրագիրն իրականացնում է «Զանգեզուրի երիտասարդական ասոցիացիա» ՀԿ-ն` ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում: Ծրագրի նպատակն է Սիսիանի գեղարվեստի դպրոցի սաներին սովորեցնել մշակույթի միջոցով ներկայացնել ցեղասպանության  […]

Շառլ Ազնավուրն ապրիլի 24-ին կգա Երևան

Հանրահայտ շանսոնյե Շառլ Ազնավուրը ֆրանսիական Europe 1 ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ կմասնակցի Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառմանը։ Ազնավուրը խոսել է Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված սուրբ պատարագի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հայտարարությանը։  Լրագրող Նիկոս Ալիագասն Ազնավուրից հարցրել է, թե երգչի կարծիքով՝ ի՞նչ կփոխի Հռոմի պապի հայտարարությունը Ցեղասպանության ճանաչման հարցում:  Ազնավուրը […]

Վարչապետն ընդունել է ԵԽԽՎ նախագահին

  Վարչապետ Հովիկ Աբրահամյանն  ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրասերին: Կառավարության ղեկավարն արդյունավետ է գնահատել մեր երկրի և ԵԽԽՎ-ի միջև փոխգործակցությունը: Վարչապետը կարևորել է տիկին Բրասերի այցը Հայաստան և նշել, որ այն նոր թափ կհաղորդի երկկողմ  համագործակցության ամրապնդմանն ու հետագա զարգացմանը: Իր հերթին, Անն Բրասերն  ընդգծել է հայաստանյան […]

Կանխվել է սահմանը հատելու փորձը

Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները ապրիլի 13-ին, ժամը 09.15-ին, Բագրատաշենի սահմանային անցակետի տարածքից Բագրատաշենի բաժանմունք բերման են ենթարկել 1928 թ. ծնված Արտաշ Հ.-ին, որը փետրվարի 11-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի մեղադրանքով /ծեծը/:

«Մա՛մ, ծարավ եմ, մա՛մ, սոված եմ,- անդադար կրկնում էր հինգամյա Եփրեմը»

Եփրեմ Թովմասյանի պատմությունը 1910թ., Մուշ Նարինե Ավետիսյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր պապի՝ Եփրեմ Թովմասյանի պատմությունը: Նա ընդամենը 5 տարեկան է եղել, երբ թուրքրեը իշերով հարձակվել են իրենց գյուղի վրա, բոլորին քշել տներից, իսկ հետո սպանել մի խանութի դիմաց, այդ թվում նաև Եփրեմի հորն ու մորը: «Պապս պատմում էր, որ իր տատիկն ու պապիկը երկար ժամանակ չեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի