17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Վարչապետն ընդունել է ԵԽԽՎ նախագահին

 

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն  ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրասերին:

Կառավարության ղեկավարն արդյունավետ է գնահատել մեր երկրի և ԵԽԽՎ-ի միջև փոխգործակցությունը: Վարչապետը կարևորել է տիկին Բրասերի այցը Հայաստան և նշել, որ այն նոր թափ կհաղորդի երկկողմ  համագործակցության ամրապնդմանն ու հետագա զարգացմանը:

Իր հերթին, Անն Բրասերն  ընդգծել է հայաստանյան պատվիրակության ակտիվ ներգրավվածությունը ԵԽԽՎ աշխատանքներում և նշել, որ այն նպաստում է խորհրդարանական դիվանագիտության ասպարեզում կապերի ընդլայնմանն ու խորացմանը:

Այնուհետև զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային հիմնախնդիրներին և հնարավոր մարտահրավերներին վերաբերող հարցեր: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ վարչապետ Աբրահամյանը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը, ըստ որի հիմնախնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Կառավարության ղեկավարը նշել է, որ Ադրբեջանը շարունակում է հրադադարի ռեժիմի խախտմանն ուղղված գործողությունները, ինչը չի նպաստում հակամարտության լուծմանը, իսկ  դրա հետևանքով իրավիճակը շփման գծում շարունակում է մնալ լարված:

Անն Բրասերը ևս անընդունելի է համարել հակամարտության գոտում լարվածության աճը և նշել, որ ԵԽԽՎ-ի համար գոյություն ունի ԼՂ հիմնախնդրի կարգավորման մեկ ուղի՝ երկխոսություն հակամարտող կողմերի միջև:

Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացման, մարդու իրավունքների պաշտպանության, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող քայլերին: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կառավարությունը շարունակելու է այս ուղղություններով հետևողական գործողությունների իրականացումը:

 Զրուցակիցներն քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի ևս: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ