19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

«Մա՛մ, ծարավ եմ, մա՛մ, սոված եմ,- անդադար կրկնում էր հինգամյա Եփրեմը»

Եփրեմ Թովմասյանի պատմությունը

1910թ., Մուշ

Նարինե Ավետիսյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր պապի՝ Եփրեմ Թովմասյանի պատմությունը: Նա ընդամենը 5 տարեկան է եղել, երբ թուրքրեը իշերով հարձակվել են իրենց գյուղի վրա, բոլորին քշել տներից, իսկ հետո սպանել մի խանութի դիմաց, այդ թվում նաև Եփրեմի հորն ու մորը:

«Պապս պատմում էր, որ իր տատիկն ու պապիկը երկար ժամանակ չեն կարողացել երեխա ունենալ: Նուբար տատն ամեն առավոտ աղոթել է Աստծուն և մի զավակ խնդրել: Եվ ահա տասը տարի անց Աստված նրանց երեխաէ  պարգևել, և նրան կեչեցին Եփրեմ: Նրանք երջանիկ էին: Եփրեմն արդեն հինգ տարեկան անհոգ բալիկ էր: Բայց Թովմասյանների ընտանիքի երջանկությունը կարճ տևեց…

«Լուռ գիշեր էր, ոչ ոք չկար կայարանում: Այնքան լուռ էր, որ կարծես աշխարհը չքացել էր կամ կորել գիշերվա մթում: Բայց լռությունը երկար չտևեց. լսվեցին ինչ-որ ոտնաձայներ, որոնք խանգարում էին մարդկանց քունը»:

1915թ.: Երբևէ տեսե՞լ եք, թե ինչպես են մի սրով կոտորում հարյուր և ավելի մարդ: 1915թ. ապրիլ:

-Դե՛, առաջ շարժվեք, հերիք՛ նվնվաք, առա՛ջ անցեք,- թուրքերեն բարբաջում էին Թալեաթի շները:
-Ջուր՜,օգնությու՜ն: Մա՛մ, ծարավ եմ, մա՛մ, սոված եմ,- անդադար կրկնում էր հինգամյա Եփրեմը: Նրա խնդրանքներին թուրքերը պատասխանում էին ապտակով, երբեմն էլ գոտիով հարվածում անմեղ մանուկին: Քայլում էին հայերը՝ մտամոլոր, տխուր ու հանկարծ հենց ճանապարհին՝ տեղի թուրքական խանութի մոտ էլ սկսվեց մորթը:

Մի ակնթարթ, որ բոլորը սպանված էին, բացի մեկից: Երևի թե վրիպել էին թուրք ոճրագործները, հինգամյա Եփրեմն ուշաթափ էր եղել: 

Մի քանի ժամ անց նա ուշքի եկավ, սակայն շրջապատում լռություն էր տիրում: Եփրեմի առջև բացվում է մի աղեկեզ տեսարան՝ հարյուրավոր դիակներ, այդ թվում նաև իր մոր և հոր դիակները: Այդ ամենն ավելի ցավոտ էր, քան այն հարվածները, որոնք ստացել էր ընդամենը մեկ ժամ առաջ: Սթափվելով՝ փոքրիկ Եփրեմը ոտքի կանգնեց և առաջացավ դեպի հոր և մոր դիակներ, վերջին անգամ նայեց նրանց ու արցունքն աչքերին խոստացավ. «Ես եմ ձեր վրեժն առնելու և ես եմ թուրքին ծնկի բերելու»: 

Սակայն Եփրեմը գիտեր ,որ հայրն ու մայրը չեն լսում նրան: Մի կերպ դուրս գալով՝ նա երկար քայլեց ու հանկարծ նկատեց ամբողջովին սև հագած մի կնոջ՝ Սալոմեին: Վերջինս իսկույն հասկացավ, որ փոքրիկը հայ է:  Սալոմեն փոքրիկ Եփրեմին տանում է իր հետ և օգնում, որ նա գնա Հայաստան: Նա միանում է մի խումբ մարդկանց, ովքեր փախչում էին Էնվերի զորքից: Նրանք անցնում են Արաքս գետը՝ փոքրիկ Եփրեմին տանելով իրենց հետ: Անցնելով գետը, նրանք հասնում են մեր հարազատ գյուղ՝ Ջանֆիդա և հաստատվում այստեղ»:

Աղբյուր` ArmenianGenocide100.org

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ