11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 14, 2015

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագ Իսպանիայում

Ապրիլի 13-ին Մադրիդի թագավորական «Ալմուդենա» տաճարում տեղի ունեցավ պատարագ՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այն մատուցեց Մադրիդի արքեպիսկոպոս Կառլոս Օսորո Սիերան՝ Իսպանիայի Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների մասնակցությամբ: Պատարագին ներկա էին Իսպանիայի Կոնգրեսի և Սենատի անդամներ, արտաքին գործերի և համագործակցության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, Իսպանիայում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, իսպանացի մտավորականներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Իր խոսքում արքեպիսկոպոս […]

Այս նախագծի ընդումամբ այլևս կարիք չի լինի մեռելոցի օրերը ոչ աշխատանքային սահմանելու և տեղափոխելու շաբաթ օր

ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը շրջանառության մեջ է դրել «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Դրանով մասնավորապես առաջարկվում է աշխատողներին տաղավար տոներին հաջորդող մեռելոցներին աշխատանքից 3 ժամով բացակայելու իրավունք վերապահել՝ ննջեցյալ հարազատների գերեզմաններ այցելելու համար: Այսինքն, օրենքի ընդունմամբ այլևս կարիք […]

Օբաման կարող է հետեւել Հռոմի պապի օրինակին

Վերջին շրջանում Թուրքիային անհանգստացած է Հայոց Ցեղասպանության ճանաչման համար: Թուրքիայի համար մեծ հարված էր Հռոմի Պապի ելույթը Ցեղասպանության համար տված պատարագի ժամանակ: Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը: Վերջինը նշեց, որ Հռոմի պապի հայտարարությունը ծանր կացության մեջ դրեց նաեւ  քրիստոնյա այն առաջնորդներին, որոնք Թուրքիայի հետ շահեր ունեն եւ […]

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա

Հանրապետության տարածքում` Ապրիլի 14-ի գիշերը` Սյունիքում, 15-18-ին` առանձին շրջաններում` առավելապես գիշերը և օրվա երկրորդ կեսին, հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ արևելյան՝ 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով: Երևանում՝  Ապրիլի 14-18-ին` առավելապես օրվա երկրորդ կեսին, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի և ամպրոպի հավանականություն:

«Վատիկանում տեղի ունեցածը միայն կրոնական համատեքստի մեջ չպետք է նայել»

«Վատիկանում տեղի ունեցած պատարագը պատգամներ ունի․ առաջին հայերի պահանջը արդար է, Ցեղասպանությունը տեղի է ունեցել և այդ ցեղասպանությունը դատապարտելը Հռոմի Պապը  ամբողջ աշխարհի մարդկության պարտքն է համարում։ Երկրորդ պատգամը՝ միասնականության կոչն էր  Ցեղասապնության ճանաչման հարցում։ Այս պատգամները հնչեցին մի մարդու շրթերից, որին ականջալուր է ամբողջ աշխարհը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գրող հրապարակախոս Ռազմիկ Դավոյանը՝ […]

Փոխնախագահին «բռնացրել են»` ծծակը բերանում /ֆոտո/

ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը Վաշինգտոնում Բրիտանիայի դեսպանատան պաշտոնական ընդունելության ժամանակ հայտնվել է անհարմար իրավիճակում: Փոխնախագահը միջոցառմանը եկել է դստեր` Ջորջինայի եւ թոռնիկի` Ջասպերի ուղեկցությամբ: Արաողության ընթացքում Բայդենը որոշել է խաղալ թոռնիկի հետ, գրկել է նրան, վերցրել նրա ծծակն ու իր բերանում պահել, իսկ նրա աղջիկը լուսանկարել է դրվագն ու լուսանկարը տեղադրել համացանցում:

«Օրվա փաստը»

Երևանի քաղաքապետարանի գործունեության թափանցիկության բարձրացման համատեքստում քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը շարունակում է «Օրվա փաստը» խորագրի ներքո ներկայացնել Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացված աշխատանքները: Ներկայացնում ենք 2012-2014թթ. ընթացքում մայրաքաղաքի մայթերի սալիկապատման ծավալը: Մենք հաշվետու ենք մեր համաքաղաքացիներին:

«Մանկամտություն է»

«Թուրքիայի քայլերը սպասելի էին բոլորի կողմից, և թուրքական կողմը կաներ ամեն ինչ, որ տեղի չունենար այն, ինչ եղավ, և նաև տեղի ունեցածը որակվեց որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն, սա ինքնին պատմություն էր»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը՝ խոսելով ապրիլի 12-ին Վատիկանի Սբ Պետրոսի տաճարում Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից մատուցված Հայոց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի