16 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Օբաման կարող է հետեւել Հռոմի պապի օրինակին

Վերջին շրջանում Թուրքիային անհանգստացած է Հայոց Ցեղասպանության ճանաչման համար: Թուրքիայի համար մեծ հարված էր Հռոմի Պապի ելույթը Ցեղասպանության համար տված պատարագի ժամանակ:

Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը:

Վերջինը նշեց, որ Հռոմի պապի հայտարարությունը ծանր կացության մեջ դրեց նաեւ  քրիստոնյա այն առաջնորդներին, որոնք Թուրքիայի հետ շահեր ունեն եւ չեն արտասանել Ցեղասպանություն բառը:

«Թուրքիայի արտաքին գործերի նախարարը, վարչապետը, ինչպես նաև շատ այլ պաշտոնյաներ անմիջապես արձագանքեցին Հռոմի Պապի ելույթին, հետ կանչվեց Թուրքիայի դեսպանը: Բանն այն էր, որ Թուրքիան իր դիվանագիտական կապերից տեղեկացել էր, որ Հռոմի Պապը չի ասելու Ցեղասպանություն բառը: Հենց Ցեղասպանություն բառը, որ հնչել էր Հռոմի Պապի շուրթերից՝ Թուրքիայի իշխանություններին գցել է շոկի մեջ: Սա անսպասելի քայլ էր Հռոմի Պապի կողմից»,- ասաց նա` նշելով, որ թուրքերը վախենում են դոմինոյի էֆեկտից:

Անդրանիկ Իսպիրյանը նշեց, որ այժմ Թուրքիայում վախենում են, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ևս հնարավոր է հետևի Հռոմի պապի օրինակին և ապրիլի 24-ին արտաբերի Հայոց ցեղասպանություն բառը:

«Այժմ Թուրքիան կրկնապատկել է իր ջանքերը, որպեսզի Օբամային համոզի չանել նման բան», կարծիք հայտնեց թուրքագետը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ