08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Մանկամտություն է»

«Թուրքիայի քայլերը սպասելի էին բոլորի կողմից, և թուրքական կողմը կաներ ամեն ինչ, որ տեղի չունենար այն, ինչ եղավ, և նաև տեղի ունեցածը որակվեց որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն, սա ինքնին պատմություն էր»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը՝ խոսելով ապրիլի 12-ին Վատիկանի Սբ Պետրոսի տաճարում Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից մատուցված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագի և այդ ընթացքում Պապի հնչեցրած «ցեղասպանություն» եզրույթի կիրառման մասին:

Ըստ Ֆարմանյանի՝ պետք է հավուր պատշաճի գնահատել ոչ միայն մեր դիվանագիտական շրջանակների կատարած աշխատանքն, այլև այն, որ Պապ Ֆրանցիսկոսն առանձնանում է համամարդակային արժեքների նկատմամբ իր գնահատականներով: «Նա ստանձնեց առաջնորդի դերը միջազգային հանրության, ովքեր շարունակում են պնդել, որ համամարդակային շահերը չպիտի ստորադասվեն քաղաքական ու տնտեսական շահերին»: Պատգամավորը նկատեց, որ հայ ժողովուրդը նման դրական իրադարձությունների ու ազդակների պակաս ուներ:

 «Սա, միանշանակ, ունի քաղաքական կշիռ, միջպետական հարաբերությունները և համաշխարհաին գործընթացները պայմանավորված են ոչ միայն թելադրված տնտեսական ու քաղաքական շահերով, այլև դրան զուգորդված համամարդկային արժեհամակարգով»,-ասաց նա: Հարցին, թե արդյոք իրական էին լուրերը, որ Հռոմի Պապը ապրիլի 24-ին պիտի ժամաներ Հայաստան, նա պատասխանեց.

«Մենք չպիտի կորցնենք իրատեսությունը ու հասկանանք, որ կան պետություններ, որ համագործակցություն ու շահեր ունեն Թուրքիայի հետ, ու սխալ կլինի ակնկալել, որ այդ պետությունները պիտի ամեն ինչի վրայով անցնեն ու սուրբ դիրքորոշում ձեռք բերեն Հայոց ցեղասպանության հետ կապված: Սուրբ պատարագի մատուցումից և այն առաջին ցեղասպանություն որակելուց հետո դա մանկամտություն է»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ