07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

«Վատիկանում տեղի ունեցածը միայն կրոնական համատեքստի մեջ չպետք է նայել»

«Վատիկանում տեղի ունեցած պատարագը պատգամներ ունի․ առաջին հայերի պահանջը արդար է, Ցեղասպանությունը տեղի է ունեցել և այդ ցեղասպանությունը դատապարտելը Հռոմի Պապը  ամբողջ աշխարհի մարդկության պարտքն է համարում։ Երկրորդ պատգամը՝ միասնականության կոչն էր  Ցեղասապնության ճանաչման հարցում։ Այս պատգամները հնչեցին մի մարդու շրթերից, որին ականջալուր է ամբողջ աշխարհը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գրող հրապարակախոս Ռազմիկ Դավոյանը՝ անդրադառնալով Վատիկանում Հռոմի Պապի կողմից Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին մատուցված պատարագին։

Դավոյանի խոսքով՝ Հռոմի Պապը փաստորեն միասնակության կոչը հնչեցնելով առաջնորդրվում էր մեր ժողովրդի եկեղեցու և իշխանության ցանկություններով։ «Ամենամեծ պատգամը համարում եմ, մեր ժողովրդի միասնակնությունը վերականգնելու պատգամը։ Դատապարտելը առաջին տողի վրա էր, իսկ դրա ենթատեքստում մեր ժողովրդի միասնականության կոչն էև։ Համախմբվելով շատ ավելի մեծ բան ձեռք կբերենք, քան վայրկյաններ անց թուրքերի Ցեղասպանությունը ընդունելը»,-ասաց Ռազմիկ Դավոյանը՝ հավելելով, որ Վատիկանում տեղի ունեցածը միայն կրոնական համատեքստի մեջ չպետք է նայել, ուղղակի այն մտնում է քաղաքական դաշտ։

Գրականագետ Վարդան Դևրիկյանն առաջարկում է այն դիտարկել ՝ թե՛ կրոնական, թե՛ հոգևոր-մշակութային և քաղաքական առումներով:

«Մեզ հնարավորություն է ընձեռվել որպեսզի մեր հոգևոր-մշակույթը ներկայացնենք ամբողջ աշխարհում։ Ամբողջ հայ մշակույթն այնտեղ ամենաբարձր մակարդակով ներկայացվեց»,-ասաց Դևրիկյանը։ Գրականագետը խոստովանեց, որ պատարագը կազմակերպված էր անթերի ձևով։ «Հռոմի Պապի խոսքը յուրահատուկ դետոնատոր էր աշխարհի այն բոլոր առաջնորդների համար, ովքեր, թեպետ, գիտակցում են Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությունը և լավ տիրապետում պատմական իրողություններին, սակայն վախենում են բարձրաձայնել այդ մասին»,-հավելեց Դևրիկյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ