10 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ինչքան ֆրակցիա կա պառլամենտում, ես կարող եմ մտնել. «Բելաջոյի Գրիշ».Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

Նախկին ԲՀԿ-ական Գրիգորի Մարգարյանին հարցրինք` էլ ԲՀԿ անդամ չեք, ի՞նչ եք անում ԲՀԿ ֆրակցիայում: «Ես Ձեզ ասեմ, ու Դուք էլ իմացեք, որ ինչքան ֆրակցիա կա պառլամենտում, ես կարող եմ մտնել, ու խնդրում եմ` Դուք էլ մի ոտնձգություն կատարեք իմ իրավունքների վրա»:

«Ոտնձգություն» չեմ կատարում, «փորձագիտական» ուսումնասիրություն եմ իրականացնում, որովհետեւ այնքա՜ն հարազատորեն եք «նստոտել» այստեղ, որ թվում է` մոռացել եք, որ դուրս եք եկել ԲՀԿ ֆրակցիայից: Կարոտո՞ւմ եք: «Ասեմ Ձեզ` տեղյակ լինեք. 12 տարի է՝ պատգամավոր եմ, եւ այս շենքի բոլոր սենյակներն էլ իմ համար հարազատ են»:

Դե վեր կացեք, հիմա էլ գնանք ՕԵԿ ֆրակցիա, մի ժամանակ էլ ՕԵԿ-ական էիք, հետո էլ կգնանք ՀՀԿ ֆրակցիա:

«Ես ՀՀԿ ֆրակցիայում մեկ ժամ առաջ սուրճ էի խմում, Դուք չկայիք, այսօր, կարծում եմ, հերիք է ՀՀԿ ֆրակցիա գնալը»:

Վա՞ղը որ ֆրակցիայի հերթն է: «Կմտածեմ` դա իմ անձնական խնդիրն է»:

Մանրամասները`  թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ