11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 1, 2015

Հրաժեշտ Մեռելոցներին. Զատիկին հաջորդող երկուշաբթին աշխատանքային է. Ժողովուրդ

 «Ժողովուրդը» գրում է, որ Մեռելոցի օրերը դառնում են աշխատանքային: «Ապրիլի 6-ը՝ Սուրբ Հարության տոնին հաջորդող երկուշաբթին, լինելու է աշխատանքային, քանի որ Կառավարությունը եկեղեցական տաղավար տոներին հաջորդող երկուշաբթիները ոչ աշխատանքային համարելու մասին որոշում չի ընդունել: Հիշեցնենք, որ այդ երկուշաբթիները դարձել էին ոչ աշխատանքային Տիգրան Սարգսյանի վարչապետության օրոք: Այդպիսով` Հովիկ Աբրահամյանը փոխում է իր նախորդի հաստատած ավանդույթը, […]

Հայտնի դերասանները այլեւս չեն ուզում միության անդամ լինել. Առավոտ

«Առավոտը» գրում է. «Ճանաչված դերասաններ, ՀՀ վաստակավոր արտիստներ Նելլի Խերանյանը եւ Տիգրան Ներսիսյանը հեռանում են Հայաստանի թատերական գործիչների միությունից: «Այլեւս չենք ցանկանում լինել միության շարքերում: Երախտապարտ ենք եւ շնորհակալություն ենք հայտնում 20 տարիների ընթացքում միությունը ղեկավարած երկու նախագահներին ու նրանց շուրջ համախմբված աշխատակազմին: Շնորհակալ ենք նաեւ տարիների ընթացքում համագործակցության, մեր հանդեպ տածած սիրո, հարգանքի, գնահատանքի […]

«Վերջին րոպեներին» հասցրել է. Հայկական ժամանակ

 «Հայկական ժամանակը» գրում է. «Ազգային ժողովից երեկ մեր թղթակցին հայտնել են, որ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը երեկոյան հասցրել է խորհրդարան ուղարկել 2014 թվականի հաշվետվությունը, որի ներկայացման վերջնաժամկետը լրանում էր երեկ:  Այն շրջանառության մեջ կդրվի այսօր կամ վաղը: Ու թեև սույն հաշվետվությունը քվեարկության չի դրվելու և պարզապես պետք է ի գիտություն ընդունվի Աժ-ի կողմից, սակայն […]

Իշխան Զաքարյանը «համեստորեն» չի հայտարարագրել . Իրավունք

«Իրավունքը» գրում է, որ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի համար այս տարին այնքան էլ «բարենպաստ» չէ, քանի որ ՎՊ նախագահը սուսիկ-փուսիկ որոշել էր աննկատ մնալ պատգամավորների ու հանրության աչքից ու չներկայացնել 2013-ի հաշվետվությունը: «Բայց օրենսդիրները մեծ աղմուկ բարձրացրինեւ հիշեցրին օրենքը՝ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը պետք է տարեկան հաշվետվությունը ներկայացնի… Նա «բարեխղճորեն» ներկայացրել է 2014-ի հայտարարագիրը, […]

Դաժան սպանություն ծառայությունից հետո. Ժամանակ

«Ժամանակը» գրում է. «Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Լևոն Ավետիսյանի նախագահությամբ շարունակվեց Ավետիք Մնացականյանի գործի դատական քննությունը: 23-ամյա Ավետիք Մնացականյանը, ըստ մեղադրանքի, 2014 թվականի մայիսի 1-ին, ժամը 18-ն անց 30-ի սահմաններում «սուր կտրող-ծակող առարկայով բազմաթիվ հարվածներ է հասցրել Ալբերտ Բժշկյանի կրծքավանդակի շրջանում՝ դիտավորությամբ նրան զրկելով կյանքից»: Ավետիք Մնացականյանը մեղադրվում է դիտավորյալ սպանության […]

Աղմկահարույց զեկույցի բրիտանացի հեղինակը մայիսին գալու է Հայաստան. Հայկական ժամանակ

 «Հայկական ժամանակը» գրում է, որ ԵԽԽՎ բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերը, ով պիտի պատրաստի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» աղմկահարույց անունը կրող զեկույցը, մայիսին գալու է Հայաստան և ԼՂ։ «Այս մասին երեկ մեր թղթակցին հայտնել է Աժ փոխնախագահ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը: Բրիտանացի պատգամավորն անցյալ ամիս փաստահավաք առաքելությամբ Ադրբեջանում էր, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի