Իշխան Զաքարյանը «համեստորեն» չի հայտարարագրել . Իրավունք

«Իրավունքը» գրում է, որ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի համար այս տարին այնքան էլ «բարենպաստ» չէ, քանի որ ՎՊ նախագահը սուսիկ-փուսիկ որոշել էր աննկատ մնալ պատգամավորների ու հանրության աչքից ու չներկայացնել 2013-ի հաշվետվությունը:
«Բայց օրենսդիրները մեծ աղմուկ բարձրացրինեւ հիշեցրին օրենքը՝ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը պետք է տարեկան հաշվետվությունը ներկայացնի…
Նա «բարեխղճորեն» ներկայացրել է 2014-ի հայտարարագիրը, ըստ որի՝ Իշխան Զաքարյանի դրամական միջոցները տարվա վերջում կազմել են 18 մլն դրամ, 3500 եվրո եւ 14 հազար դոլար: Աշխատանքի վարձատրությունց եւ դրան հավասարեցված այլ վճարումներից ստացվող եկամուտը հարկային տարում կազմել է 9.513.108 դրամ:
2013-ի հայտարարագրի համեմատ՝ 2014-ի ՎՊ նախագահի հայտարարագիրը մի փոքր լավատեսական է՝ եկամուտների մի փոքր ավելացում՝ դոլարով եւ եվրոյով:
Իշխան Զաքարյանի կնոջ՝ քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի դրամական միջոցները համեմատաբար համեստ են՝ 1,6 մլն դրամ, 1100 եվրո եւ 12,5 հազար դոլար:
Իշխան Զաքարյանի հայտարարագիրը, սակայն մի «թերություն» ունի: Պարոն Զաքարյանը, հավանաբար, մոռացել է «բարերարների» շնորհիվ կառուցվող իր առանձնատունն ու «համեստորեն» այն հայտարարագրում չի ներկայացրել: Հավանաբար Իշխան Զաքարյանը չի ցանկանում հասարակությանը տեղեկացնել իրեն աջակցող ներդրողների անունները՝ նրանց անցավ գլուխը ցավի տակ չդնելու եւ իր նման այլ «կարիքավորներին» այդ «բարի» ներդրողներից հեռու պահելու համար»,- գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: