16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Աղմկահարույց զեկույցի բրիտանացի հեղինակը մայիսին գալու է Հայաստան. Հայկական ժամանակ

 «Հայկական ժամանակը» գրում է, որ ԵԽԽՎ բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերը, ով պիտի պատրաստի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» աղմկահարույց անունը կրող զեկույցը, մայիսին գալու է Հայաստան և ԼՂ։

«Այս մասին երեկ մեր թղթակցին հայտնել է Աժ փոխնախագահ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը: Բրիտանացի պատգամավորն անցյալ ամիս փաստահավաք առաքելությամբ Ադրբեջանում էր, իսկ Հայաստանն ու ԼՂՀ-ն որոշել էին բոյկոտել Ուոլթերին: Երեկ, երբ մեր թղթակիցը Աժ փոխնախագահից հարցրել է՝ փաստորեն, հայկական կողմը, այդուամենայնիվ, ընդունելո՞ւ է Ուոլթերին, Նաղդալյանը պատասխանել է. «Ինքը մայիսին գալու համար դիմել է, որպես ԵԽ պատվիրակ, որպես բրիտանացի պատգամավոր, որը այցելում է տարածաշրջան, մենք, հավանաբար, ընդունելու ենք և հանդիպելու ենք պարոն Ուոլթերի հետ, թեև մեր մյուս որոշումը այս զեկույցի շրջանակներում համագործակցությանը չմասնակցել, մնացել է ուժի մեջ»: Սպասվում էր, որ Ադրբեջանում հավաքած նյութերը Ուոլթերը կներկայացնի ապրիլի 20-ին սպասվող քաղաքական կոմիտեի նիստում, թեև Նաղդալյանը երեկ չի բացառել, որ բրիտանացին սպասի ՀՀ ու ԼՂՀ այցելությունների ավարտին»,- գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ