11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 1, 2015

Ազատամարտիկների հարցը /վիդեո/

«Հայրենիքի համար կռված, պայքարած տղաները, որոնք որ այսօր ծանր վիճակի մեջ են գտնվում, սա  միշտ խնդիրա լինելու իրենց համար, քանի որ տվյալ խնդիրները իրենք չեն ցանկանում լուծել, իրանց սուրբ պարտքը պետք է համարեն, որ ժամանակ անցնի ու տղաները մահանան՝ իրենց ցավերից ու հիվանդություններից նրաց ժառանգներին տիրություն անեն»,-մեզ հետ զրույցում իր դժգոհությունը հայտնեց ազատամարտիկ Կարեն Մելիքբեկյանը […]

Տարվա սուտը

«Տարվա սուտն Էրդողանի հայտարարությունն է»,-Henaran.am-ի խնդրանքով ապրիլմեկյան տրամադրությամբ դասակարգելով քաղաքական տարվա սուտը` ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Հիշեցնենք, Թուրքիայի նախագահը ամիսներ առաջ հայտարարել էր, որ Գալիպոլիի ճակատամարտն ապրիլի 24-ին է տեղի ունեցել:  Օրեր առաջ էլ Էրդողանը հայտարարել էր. «Այս տարի մենք տոնում ենք Չանաքքալեի (Գալիպոլի, Դարդանել) մարտերի հարյուրամյակը: Ի՞նչ է, դրա համար Հայաստանի՞ց […]

Վերջին հրաժեշտը

Խաչատուր Իսկանդարյանի վերջին հրաժեշտը տեղի կունենա  ապրիլի 1-ին, ժամը 12:00-14:00-ն, Հայաստանի նկարիչների միության շենքում հասցե` Աբովյան 16/: Հուղարկավորությունը՝  ժամը 14:00-ին, Երևանի քաղաքայինպանթեոնում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ մշակույթի նախարարությունից: 

Թուրքիայում պատանդ վերցված դատախազը մահացել է հրազենային ծանր վիրավորումից

Նախօրեին դատարանի շենքում պատանդ վերցված դատախազ Մեհմեթ Սելիմ Քիրազը:  Ահաբեկիչների հետ 9 ժամ տևած բանակցությունները դրական արդյունք չեն տվել: Ոստիկանության հատուկ ջոկատայինների իրականացրած օպերացիայի արդյունքում վնասազերծվել ու սպանվել է երկու ահաբեկիչ, գրում է Ermenihaber.am-ը: Օպերացիայի ընթացքում դատախազ Քիրազը կրծքավանդակի և որովայնի շրջանում հրազենային ծանր վնասվածք էր ստացել: Թեև շտապ օգնության մեքենայով նրան իսկույն տեղափոխել են […]

Ապրիլի 19-ից 26-ը Նևադայում հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի շաբաթ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Նևադայի նահանգապետ Բրայեն Սանդովալը հռչակագիր է ստորագրել, որի համաձայն ապրիլի 19-ից 26-ը Նևադայում հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի շաբաթ: Նույնաբովանդակ հռչակագրով է հանդես եկել նաև Նևադայի փոխնահանգապետ, Նահանգային սենատի նախագահ Մարկ Հաթչիսոնը: Երկու հռչակագրերում ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին կոչ է արվում ճանաչել հայ ժողովրդի նկատմամբ իրականացված վայրագությունները և Թուրքիային […]

Երդվյալ ազատամարտիկների միությունը փակման եզրին է. Հրապարակ

 «Հրապարակը» գրում է, որ Ռուբեն Գեւորգյանի՝ Ծաղիկ Ռուբոյի հիմնադրած Երդվյալ ազատամարտիկների հիմնադրած միությունից արտագաղթ է սկսվել: Մեր տեղեկություններով՝ ԵԱՄ մի շարք անդամներ ցանկություն են հայտնել անդամագրվելու Ազատամարտիկների դաշինքին: Ասում են, թե Ծաղիկ Ռուբոյի ԵԱՄ ճակատագիրն անո­րոշ է, այն փակման եզրին Է: ԲՀԿ նախագահ եղած ժամանակ ակտիվ քաղաքականությամբ զբաղվող Գագիկ Ծառուկյանն օգնում Էր ազատամարտիկներին, դեռ այն […]

Հանրաքվեի ժամկետը դեռևս որոշված չէ /վիդեո/

«Նախագահի հետ հանդիպումը չի նշանակում բարեփոխումներին դրական կարծիք տալ, մասնավորապես դեռևս քննարկվող փաստաթուղթ է, առկա չէ, բայց որոշակի է, որ ինչ-որ չափով տարբեր քաղաքական ուժեր կմասնակցեն քննարկումներին»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն՝ ի պատասխան հարցին, թե ՀՀԿ-ին հաջողվեց կոնսոլիդացիա ստեղծել սահմանադրական բարեփոխումների փաթեթի շուրջ՝ հաշվի առնելով, որ գրեթե բոլոր քաղաքական ուժերը, որ նախկինում […]

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ:  Ի սրտե շնորհավորում եմ Հայաստանի ասորիներին Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ: Հայ և ասորի ժողովուրդների բարեկամությունն ու համագործակցությունը հազարամյակների պատմություն ունեն: Շատ նմանություններ ունեն նաև մեր ժողովուրդների պատմական ճակատագրերը: Հաբ-Նիսանը սիրո, բերկրանքի ու պտղաբերության տոն է, որը խորհրդանշում է նաև բնության վերածնունդը: Հայաստանում բնակվող, […]

Տեր-Պետրոսյանն անտարբեր է. Իրավունք

«Իրավունքը» գրում է. «Ըստ ՀԱԿ-ին մոտ կանգնած աղբյուրի՝ վերջին օրերին Լեւոն Զուրաբյանը երբեմն Արամ Մանուկյանի ուղեկցությամբ թակում են արեւմտյան դեսպանատների ու տա­րատեսակ արեւմտյան կառույցների դռները` ջանալով բացատրել, որ միայն ՀԱԿ- ը ի զորու է կանխել «Աերժ Աարգսյանի իշխանության հավերժացումը» ու իրենց պատռելով փորձում Են հիմնավորել, որ պետք Է ամեն կերպ խանգարել սահմանադրական բարեփոխումների ծրագրին: Սակայն, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի