16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Երդվյալ ազատամարտիկների միությունը փակման եզրին է. Հրապարակ

 «Հրապարակը» գրում է, որ Ռուբեն Գեւորգյանի՝ Ծաղիկ Ռուբոյի հիմնադրած Երդվյալ ազատամարտիկների հիմնադրած միությունից արտագաղթ է սկսվել:

Մեր տեղեկություններով՝ ԵԱՄ մի շարք անդամներ ցանկություն են հայտնել անդամագրվելու Ազատամարտիկների դաշինքին: Ասում են, թե Ծաղիկ Ռուբոյի ԵԱՄ ճակատագիրն անո­րոշ է, այն փակման եզրին Է: ԲՀԿ նախագահ եղած ժամանակ ակտիվ քաղաքականությամբ զբաղվող Գագիկ Ծառուկյանն օգնում Էր ազատամարտիկներին, դեռ այն ժամա­նակ, համագումարի համար, հատկացրել էր իր «Փարավոն» ռեստորանային համալիրի տարածքը, բեռուբարձով նրանց ճանապար­հում էր սահման:

Այժմ հարց է առաջանում՝ Ծաղիկ Ռուբոն ինչպե՞ս պետք է պահի իր ԵԱՄ-ն առանց Ծառուկյանի: Արդյոք արդեն ընդդիմադիր ԲՀԿ-ի հիմնադրած կառույցին թույլ կտա՞ն գնալ սահման, դիրքեր, լինել զինվորների կողքին: Իսկ Դաշինքում պար­բերաբար հանդիպում են, վարչության նիստ անում, քննարկում ստեղծված իրա­վիճակը: «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը մեզ հայտնեց, որ այսօր հերթական նիստն է լինելու: Դաշին­քը որոշել է կանգնել այն ուժի կողքին, ով կկարողանա ժողովրդին առաջնորդել: Թե որ ուժը կլինի, դեռ չգիտեն»,- գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ