07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Հանրաքվեի ժամկետը դեռևս որոշված չէ /վիդեո/

«Նախագահի հետ հանդիպումը չի նշանակում բարեփոխումներին դրական կարծիք տալ, մասնավորապես դեռևս քննարկվող փաստաթուղթ է, առկա չէ, բայց որոշակի է, որ ինչ-որ չափով տարբեր քաղաքական ուժեր կմասնակցեն քննարկումներին»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն՝ ի պատասխան հարցին, թե ՀՀԿ-ին հաջողվեց կոնսոլիդացիա ստեղծել սահմանադրական բարեփոխումների փաթեթի շուրջ՝ հաշվի առնելով, որ գրեթե բոլոր քաղաքական ուժերը, որ նախկինում դեմ էին արտահայտվում, հանդիպեցին նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

ԱԺ նախագահը շեշտեց, որ դեռ որոշում չկա՝ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեն պարտադիր մինչև տարեվերջ անցկացնել, ինչի մասին գրում է մամուլը: «Դա հանրապետության նախագահի լիազորությունների շրջանակում է, և երբևէ որևէ մեկս չենք ասել նման բան: Երբ կավարտվեն քննարկումները, դրանց ավարտից հետո նախագիծը կգա Ազգային ժողով, ապա հանրապետության նախագահը կորոշի, թե երբ է լինելու հանրաքվեն: Այդպես տարբեր խոսակցություններ են: 

Մեր ժամանակներն այնպիսին են, որ մարդն իր կարծիքն ասում է, մտածում է՝ բացարձակ ճշմարտություն է»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ