11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 1, 2015

«Մեր մոտիկ կոռուպցիոները շնորհքով, հարգված մարդ է» /վիդեո/

ՄԱԿ անդամ Վիգեն Խաչատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն, անդրադառնալով հակակոռուպցիոն մարմնի ձևավորմանն ասաց, որ Հայաստանում ձևավորվել է մի պետական համակարգ, որը ենթադրում է կոռուպցիայի գոյություն: «Այլապես կարող է կառավարման համակարգում հայտնվի մի տարր, որը կառավարելի չէ այդ տիպի կառավարման մոդելի համար: Ցանկացած գեղեցիկ դատողություն, որ վերածվի գործի, գործողը կշպրտվի համակարգից դուրս, որովհետև դա կլինի օտար […]

Վերագործարկվել են մայրաքաղաքի ցայտաղբյուրները

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Երևանի քաղաքապետարանի և «Երևան Ջուր» ընկերության համագործակցության արդյունքում ապրիլի մեկից վերագործարկվել են մայրաքաղաքի բոլոր ցայտաղբյուրները:  Մինչ այդ տեխնիկական բնույթի աշխատանքներ էին տարվել դրանց անխափան շահագործումը տարվա ընթացքում ապահովելու համար: Երևանի այցեքարտերից մեկը համարվող ցայտաղբյուրների թիվը մայրաքաղաքում 2135 է:

ՀՀ պաշտպանության նախարարի հերթական շրջայցը

Ապրիլի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանի ուղեկցությամբ ն աշխատանքային այցով եղել է 2-րդ բանակային զորամիավորման ենթակա մի շարք զորամասերում: Աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարը եղել է հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներում, սպառազինության և զինտեխնիկայի պահպանման հավաքակայանում, ստուգել է զորամասերի ուսումնանյութական բազան և տեխնիկական հագեցվածությունը, զրուցել է մարտական […]

Դու ուղղակի չես կարող…

«Եթե խոսքը ուղղենք ընթերցողին, ապա պոեզիան մեծ մասամբ արժեզրկվել է, քանի որ մենք չունենք ձևավորված ընթերցողների էլիտա, որը սթափ և օբյեկտիվ գնահատական կտա պոետին»,-մեզ հետ զրույցում ասաց բանաստեղծ Հարութ Կարակուշյանւ:  Ընթերցողների իր բանակը Կարակուշյանը գտավ համացանցում: Գուցե խիզախությունը, գուցե սեփական գրվածքը հանրային դարձնելու պահանջը՝ նրան դարձրեց ճանաչված: Համացանցում սեր վայելող  պոետը դեռևս գիրք չի հրատարակել, […]

Ամփոփվել են ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության 2014 թ. գործունեության արդյունքները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2014 թ. կատարած հիմնական աշխատանքների հաշվետվությունը: ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը, ներկայացնելով հաշվետու տարում իրականացված ծրագրերը, նշել է, որ ծառայության գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով նախապատրաստվել և շրջանառության մեջ են դրվել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին», «Դատական ակտերի […]

«Ինքնաքննադատության հանձնաժողով է» /վիդեո/

Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը դրական է վերաբերում հակակոռուպցիոն խորհրդի ստեղծումը: Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը: Նա նկատեց, որ կոռուպցիայի դեմ պայքարում կարևոր դերակատարություն պետք է տրվի մամուլին:  Նա նաև ասաց, որ կարծես թե անհրաժեշտ ինստիտուտները կան կոռուպցիայի դեմ պայքարի համար, բայց եթե Կառավարությունը մարմին է ստեղծում, ուրեմն ընդունում է, որ այդ […]

Թուրք հովիվը զգուշացրել է

Մխիթար Պապոյանի պատմությունը 1900 թ., Կարս Արթուր Պապոյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր տոհմի պատմությունը: Արթուրի պապի պապը` Ղևոնդը, ապրել է Կարսի նահանգի Նախճվան գյուղում: Նա եղել է ագարակատեր, ունեցել է մեծ քանակությամբանասուն և ապրել բարեկեցիկ կյանքով: Երբ սկսվել են կոտորածները, Ղևոնդ պապի հովիվներից մեկը`ազգությամբ թուրք, զգուշացրել է նրան, որ հաջորդ գիշեր մի խումբ քրդերի հրամայված […]

Պլանային ջրանջատում Էրեբունիում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված,  ս. թ. ապրիլի 3-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի` Նոր Արեշի 19-րդ և 22-րդ փողոցների, Ազատամարտիկների փող. 5-րդ նրբանցքի, Այվազովսկի-Տիտոգրադյան փողոցների խաչմերուկից մինչև Այվազովսկի-Արցախի խաչմերուկ ու հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման […]

Ռազմական ինստիտուտի սպաները մասնագիտական կողմնորոշման դասընթացներ են անցկացնում մարզերում

Ապրիլի 1-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Էջմիածնի Մ. Խորենացու անվան թիվ 10 և Մեծամորի ավագ դպրոցների 10-11-րդ դասարանների աշակերտների հետ։ Հանդիպումը կազմակերպել էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Արմավիրի մարզային կենտրոնը։ Այցելության ընթացքում անցկացվել են մասնագիտական կողմնորոշման դասընթացներ։ Ռազմական ինստիտուտի ռազմավարական պատրաստության և ռազմական մանկավարժության ցիկլի պետ, գնդապետ Մելիք Դալլաքյանը, ինստիտուտի անձնակազմի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի