11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Թուրք հովիվը զգուշացրել է

Մխիթար Պապոյանի պատմությունը

1900 թ., Կարս

Արթուր Պապոյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր տոհմի պատմությունը: Արթուրի պապի պապը` Ղևոնդը, ապրել է Կարսի նահանգի Նախճվան գյուղում: Նա եղել է ագարակատեր, ունեցել է մեծ քանակությամբանասուն և ապրել բարեկեցիկ կյանքով: Երբ սկսվել են կոտորածները, Ղևոնդ պապի հովիվներից մեկը`ազգությամբ թուրք, զգուշացրել է նրան, որ հաջորդ գիշեր մի խումբ քրդերի հրամայված է հարձակվել Ղևոնդի տան վրա և կոտորել ընտանիքի բոլոր անդամներին:

«Ուզում եմ պատմել իմ ազգի պատմությունը, որի հիմնադիրը եղել է դարբին Պապոն, որից էլ առաջացել է մեր ազգանունը` Պապոյան: Այս պատմությունն ինձ պատմել է իմ պապիկը` Լյուդվիգը: Պապիկիս պապիկը` Ղևոնդը, ապրել է Կարսի նահանգի Նախճվան գյուղում: Նա եղել է ագարակատեր, ունեցել է մեծ քանակությամբ անասուն և ապրել բարեկեցիկ կյանքով: Ղևոնդ պապն ունեցել է 2 երեխա ` 1 տղա և 1 աղջիկ:

 

Երբ սկսվել են կոտորածները, Ղևոնդ պապի հովիվներից մեկը`ազգությամբ թուրք, զգուշացրել է նրան, որ հաջորդ գիշեր մի խումբ քրդերի հրամայված է հարձակվել Ղևոնդի տան վրա և կոտորել ընտանիքի բոլոր անդամներին: Ղևոնդ պապն իր եղբայրների ընտանիքների, իր կնոջ և զավակների` Մխիթարի և Ոսկու հետ, նույն գիշեր դիմում է փախուստի` վերցնելով բավականաչափ ոսկի:


Մեծ դժվարությամբ նրանց հաջողվում է անցնել Արևելյան Հայաստան և ապաստան գտնել Եղվարդ գյուղում:

Բայց Եղվարդը սահմանից բավականին հեռու էր, և նրանք որոշում են տեղափոխվել Փոքր Արթիկ, իսկ հետո էլ Թալինի շրջանի Արեգ գյուղ: Գյուղը գտնվում էր սահմանին մոտ, և Ղևոնդ պապը հույս ուներ, որ մի օր անպայման վերադառնալու է Կարս: 

Ժամանակի ընթացքում նա հուսախաբ է լինում և փորձում է հարմարվել նոր կյանքին: Վրա են հասնում սովի տարիները, և Ղևոնդ պապը, բազմանդամ ընտանիքին կերակրելու համար, վաճառում է ոսկին կամ փոխանակում ուտելիքի հետ: Ղևոնդ պապի որդին` Մխիթարը, ամուսնանում է Ծմնի գյուղից գաղթած Աստղիկի հետ, ումից էլ ծնվում է իմ շատ սիրելի պապիկը` Լյուդվիգը:Պապիկս պատմում է, որ ամեն անգամ Գյումրի գնալիս Մխիթար պապը խնդրում էր կանգնեցնել մեքենան, իսկ ինքն իջնում էր, կանգնում Ախուրյան ջրամբարի մոտ և կարոտով լի աչքերով նայում հեռվում նշմարվող հարազատ գյուղին:

Աղբյուր` ArmenianGenocide100.org

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ