07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Թուրքիայում պատանդ վերցված դատախազը մահացել է հրազենային ծանր վիրավորումից

Նախօրեին դատարանի շենքում պատանդ վերցված դատախազ Մեհմեթ Սելիմ Քիրազը:  Ահաբեկիչների հետ 9 ժամ տևած բանակցությունները դրական արդյունք չեն տվել: Ոստիկանության հատուկ ջոկատայինների իրականացրած օպերացիայի արդյունքում վնասազերծվել ու սպանվել է երկու ահաբեկիչ, գրում է Ermenihaber.am-ը:

Օպերացիայի ընթացքում դատախազ Քիրազը կրծքավանդակի և որովայնի շրջանում հրազենային ծանր վնասվածք էր ստացել: Թեև շտապ օգնության մեքենայով նրան իսկույն տեղափոխել են հիվանդանոց, բայց կյանքը փրկել չի հաջողվել: 

Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայի ձախակողմյան «Հեղափոխական ժողովրդական ազատագրական կուսակցություն-ճակատի» ներկայացուցիչները պատանդ էին  վերցրել Էլվանի սպանության գործը վարող դատախազ Քիրազին հենց դատարանի շենքում: Նրանց հիմնական պահանջներն էին՝ Բերքին Էլվանին սպանած ոստիկաններին տրամադրել ուղիղ եթեր, որի ժամանակ պետք է հանդես գան խոստովանությամբ, այդ ոստիկաններին դատել ժողովրդական դատարաններում, մեկ օրվա ընթացքում հանել մեղադրանքները բոլոր այն մարդկանց վրայից, ովքեր Բերքին Էլվանի համար  բողոքի ակցիաների մասնակցելու մեղադրանքով հարցաքննության են ենթարկվել, կորցրել են իրենց աշխատանքը ու ձերբակալվել:

Բերքին Էլվանը Թուրքիայի ալևի կրոնական համայնքի ներկայացուցիչներից է: Նա 2013թ. Գեզիի հակակառավարական ցույցերի ժամանակ ոստիկանների կողմից գլխի շրջանում ծանր վիրավորում էր ստացել և ամիսներ շարունակ գտնվելով կոմայի մեջ մահացել 2014-ին: Պատանու մահը հանրային դժգոհության մեծ ալիք էր բարձրացրել Ստամբուլում և Թուրքիայի այլ քաղաքներում:

Ermenihaber.am

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ