18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Դաժան սպանություն ծառայությունից հետո. Ժամանակ

«Ժամանակը» գրում է. «Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Լևոն Ավետիսյանի նախագահությամբ շարունակվեց Ավետիք Մնացականյանի գործի դատական քննությունը:

23-ամյա Ավետիք Մնացականյանը, ըստ մեղադրանքի, 2014 թվականի մայիսի 1-ին, ժամը 18-ն անց 30-ի սահմաններում «սուր կտրող-ծակող առարկայով բազմաթիվ հարվածներ է հասցրել Ալբերտ Բժշկյանի կրծքավանդակի շրջանում՝ դիտավորությամբ նրան զրկելով կյանքից»:

Ավետիք Մնացականյանը մեղադրվում է դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Ամբաստանյալ Ավետիքն ու տուժող Ալբերտը բանակային ընկերներ են եղել, «մի ամանից հաց են կերել», զինվորական կյանքի դժվարությունները միասին են կրել: Զորացրվելուց հետո շարունակել են հանդիպել, միմյանց տուն գնալ, իրար հետ հաց կիսել…

Սպանությունը տեղի է ունեցել տուժող Ալբերտի շենքի հարևանությամբ գտնվող տաղավարում, որտեղ Ավետիքը, Ալբերտը ու նրանց երրորդ ընկեր Մամիկոնը հանդիպել, նստել էին՝ պարզաբանում կատարելու: Օրեր առաջ Ավետիքի ու Ալբերտի միջև վիճաբանություն էր եղել: Այն ժամանակ ևս ներկա էր գտնվել Մամիկոնը:

Հենց դանակահարության պահին Մամիկոնը մոտ 30 մետր հեռավորության վրա է եղել՝ գնացել էր մոտակա ցայտաղբյուրից ջուր խմելու: Տաղավարում նստածների կողմից նա, իր ասելով, աղմուկ չի լսել: Աղմուկ չեն լսել նաև շրջակա շենքերի բնակիչները, տաղավարի մոտով անցնող մարդիկ:

Այնպիսի տպավորություն է, թե դանակահարությունը եղել է ակնթարթորեն: Հարևան շենքի բնակչուհին, որ լվացք էր փռում ու ոչ մի աղմուկ չէր լսում, տուն մտնելուն պես «անմարդկային գոռոց» է լսել ու իմացել, որ տաղավարում դանակահարել են իրենց հարևանի որդուն:

Դանակահարողն անմիջապես հեռացել է դեպքի վայրից: Շտապօգնություն է հրավիրվել, բուժքրոջ խոսքերով՝ «Տուժող երիտասարդը պառկած էր արյան մեջ կորած… Սիրտը լրիվ կտրատված էր, տամպոնները սրտի մեջ էինք մտցնում, որ արյունը կանգնեցնենք… Տուժողը բերանը բացում-փակում էր միայն: Կարելի է ասել՝ արդեն ողջ չէր, վերջին շունչն էր շնչում…»:

Տուժող Ալբերտի կյանքը փրկել հնարավոր չի եղել»,- շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

Լուսանկարը՝ 1in.am-ի

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ