14 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2015

Վստահ է

«Պատասխանելով «Bloomberg» պարբերականի լրագրող Սառա Խոջոյանի այն հարցին, թե արդյո՞ք լայնամասշտաբ գործողությունների վտանգ կա, Սեյրան Օհանյանը նշեց. «Հայկական զինուժը պատրաստ է իրավիճակի ցանկացած զարգացման, սակայն լայնամասշտաբ գործողությունների որևէ վտանգ չեմ տեսնում: Հակառակորդի կողմից պարբերաբար ձեռնարկվող նմանատիպ գործողությունները ռազմական առումով անմիտ են, որոնց, ավանդույթի համաձայն, հետևում է իրական կորուստների վերաբերյալ ապատեղեկատվությունը: Իրավիճակը սահմաններում և շփման գծում […]

Վարչապետը մասնակցել է ՄՄ անդամ երկրների մաքսային ծառայությունների միավորված խորհրդի նիստին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր մասնակցել է Մաքսային միության անդամ երկրների մաքսային ծառայությունների միավորված խորհրդի 14-րդ նիստին: Վարչապետը ողջունել է միավորված խորհուրդի՝ 2015 թ. առաջին նիստի անցկացումը Երևանում, ինչը վկայում է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցությունն ակտիվացնելու ջանքերի մասին: «Մաքսային ծառայությունների միավորված խորհուրդի գործունեությունն ուղղված է այնպիսի փաստաթղթերի մշակմանն ու ընդունմանը, որոնք կնպաստեն մեր երկրների […]

Ազատամարտիկների հայտարարությունը

Արցախյան առաջնագծում կրկին լարված է: Պաշտոնական Բաքուն, չհարգելով իրենց իսկ կողմից խնդրած հրադադարի ռեժիմը, հերթական անգամ արկածախնդիր գործողություններ է կատարում սահմանին, որի հետևանքով, բնականաբար, դաժան պատիժ է ստանում, սակայն զոհվում են նաև մեր երիտասարդ նորակոչիկները: Փաստ է, որ մենք գտնվում ենք չհայտարարված պատերազմում, որի վերջնակետը, համոզված ենք, լինելու է միայն այն ժամանակ, երբ Բաքուն ստիպված […]

Կանանց ձեռներեցությունը խթանելու համար

Մարտի 29-ին «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» հ/կ-ի նախաձեռնությամբ տեղի կունենա արդեն ավանդական դարձած բարեգործական տոնավաճառը: Այն կլինի բացօթյա, տեղի կունենա Կարապի լճի մոտակայքում: Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների տեղի ունեցած հանդիպմանն ասաց «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» հ/կ նախագահ Լիլիթ Ասատրյանը: Նա նշեց, որ իրենց 2010-ից սկսած` կազմակերպում են նման ցուցահանդես վաճառքներ, որոնք մի […]

ԵՄ-Հայաստան ԽՀՀ 15-րդ նիստում ընդունվել է եզրափակիչ հայտարարության եւ առաջարկությունների նախագիծ

Մարտի 20-ին ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստում ընդունվել է եզրափակիչ հայտարարության եւ առաջարկությունների նախագիծ: ********* Եզրափակիչ հայտարարության եւ առաջարկությունների նախագիծ ՀամաձայնԳործընկերությանեւհամագործակցությանհամաձայնագրի 83-րդհոդվածի  Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը. 1. Վկայակոչում է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի 1987 թվականի պատմական բանաձեւը եւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին ԵՄ անդամ բոլոր պետություններին կոչ է անում ճանաչել այն, խրախուսում […]

Ադրբեջանի կողմից անհանդուրժողականության տարածման դեմ համաեվրոպական պայքարի հարթակ է «Ոչ ատելությանը» ալյանսը ԵԽԽՎ շրջանակներում. Հ. Նաղդալյան

Փարիզում շարունակվում են ԵԽԽՎ հանձնաժողովների նիստերը, որոնց մասնակցում է ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը: Երեկ հրավիրվել էր ,,Ոչ ատելությանը,, ալյանսի երկրորդ նիստը, որի մասին Աժ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանին խնդրեցինք մանրամասներ պատմել. -,,Ոչ ատելությանը,, ալյանսը ստեղծվել է ԵԽԽՎ-ում անցյալ տարեվերջին ԵԽԽՎ պատվիրակների և ղեկավարների համատեղ քննարկումների արդյունքում՝ որպես գիտակցված անհրաժեշտություն, որպես Եվրոպայում վերջին տարիներին ստեղծվող […]

Ցավում եմ նման հայտարարության համար. Ֆարմանյանն ու Քարիմը՝ ադրբեջանցիներից

Հայաստան-ԵՄ խորհրդանական համագործակցության հանձնաժողովի 15-երորդ նիստի ավարտին ամփոփիչ ասուլիսով հանդես եկան համանախագահներ Սամվել Ֆարմանյանն ու Սաջադ Քարիմը: Ֆարմանյանն ընդգծեց, որ այս նիստն իր ֆորմատով առաջինն էր ՀՀ խորհրդարանական ընտրություններից հետո. «Պետք է փաստեմ, որ քննարկումները օրակագային բոլոր խնդիրների վերաբերյալ ընթացել են փոխըմբռնման ոլորտում, որի ավարտին ընդունել ենք համատեղ հայտարարություն ու առաջակությունների նախագիծ, որտեղ ներկայացված են […]

Հրամանատարս` 26-ի Յուրան երկնքից նայում է. ազատամարտիկի մեդալները` Սեֆիլյանին /վիդեո/

 «Պարգևները ոնց կրեմ, եթե  իմ հրամանատարը` 26-ի Յուրան երկնքից ինձ է նայում, ու տեսնում է այս վայրագությունները»,-այսօր «Հիմնադիր խորհրդարանում» կայացած ասուլիսի ժամանակ իր պետական պարգևները հանձնեց ազատամարտիկ Աղավնի Սահակյանը: Սահակյանը պարգևները կհանձնի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին: Նա նշեց, որ սիրով ու հպարտությամբ է կրել այդ պարգևները, բայց Բերձորում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո այլևս չի կարող կրել […]

Դատարանը կալանավորեց «Թիզ Կարենին» /վիդեո/

Քիչ առաջ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց դռնփակ դատական նիստը: Ինչպես դատարանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատարան էր բերվել «Թիզ Կարեն» մականվամբ Երևան քաղաքի Ավան-Առինջի 2-րդ միկրոշրջանի 1/7 շենքի 34 բնակարանի բնակիչ, 38-ամյա Կարեն Լյովայի Երեմյանը, ում համար ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը դիմել էր նշված դատարան, որպեսզի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՓետրվարիԱպրիլի