08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Դատարանը կալանավորեց «Թիզ Կարենին» /վիդեո/

Քիչ առաջ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց դռնփակ դատական նիստը: Ինչպես դատարանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատարան էր բերվել «Թիզ Կարեն» մականվամբ Երևան քաղաքի Ավան-Առինջի 2-րդ միկրոշրջանի 1/7 շենքի 34 բնակարանի բնակիչ, 38-ամյա Կարեն Լյովայի Երեմյանը, ում համար ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը դիմել էր նշված դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, նրա նկատմամբ կիրառի երկամսյա կալանք:

Դատավոր Արմեն Բեկթաշյանը դռնփակ դատական նիստն անցկացնելով ու խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարեց քննչական մարմնի միջնորդությունը և Կ. Երեմյանը վերցվեց երկամսյա կալանքի: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված դատարան են բերել ևս մի քանի հոգու, որոնց համար ԱԱԾ քննչական վարչությունը դիմել է դատարան, որպեսզի նրանց նկատմամբ նույնպես ընտրվի երկամսյա կալանք: Այս պահին 1 հոգու նկատմամբ նույնպես դռնփակ դատական նիստ է սկսվել: 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ