Նախագահն ընդունել է Հայաստան-ԵՄ Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստան-Եվրոպական միություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամներին, ովքեր Հայաստան են ժամանել մարտի 19-20-ը Երևանում կայացած Հայաստան-Եվրոպական միություն հանձնաժողովի 15-րդ նիստին մասնակցելու նպատակով: Նախագահը ողջունել է հյուրերին և հանձնաժողովի նիստի անցկացումը Երևանում լավ առիթ համարել մեր հասարակություններին հուզող հարցերի շուրջ տեսակետների անկաշկանդ փոխանակման և անկեղծ երկխոսության համար: Սերժ Սարգսյանը հույս է […]