06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Ինչ իրավունքներ ունի ուղեւորը օդանավակայանում

Տեղեկատվական գրասեղաններ «Զվարթնոց» միջազգային օդնավակայանում գործում են Տեղեկատվական գրասեղաններ: Տեղեկատվական սեղաններ կան տեղակայված Համալիր 1-ի Մեկնման և Ժամանման սրահներում: 51 մոնիտորներ ապահովում են տեղեկատվություն օդանավակայանի ողջ տարածքում: Չվերթերի մասին տեղեկություններ կարելի է ստանալ նաեւ 1-87 հեռախոսահամարով:

Անվտանգություն Ծառայությունն իրականացնում է հետևյալ խնդիրները՝ ա/ օդանավակայանի տարածքի, օբյեկտների և օդանավերի պահպանություն, բ/ ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի, բեռների, օդանավակայանի հատուկ վերահսկելի գոտում գսրծունեություն իրականացնող կազմակերպությունների աշխատակիցների զննում գ/ օդանավակայնի տարածքի և ուղևորների սպասարկման գործընթացի ամբողջ պրոցեսի տեսահսկում մոտ 100 տեսախցիկներով Ուղեբեռի պահպանումը «Զվարթնոց» միջազգային օդնավակայանի Համալիր 1-ի Մեկնման սրահում ուղևորների ուղեբեռները պահ տալու համար կա պահեստ: Յուրաքանչյուր տեղ ուղեբեռ յուրաքանչյուր 24 ժամ պահ տալու համար գանձվում է 600 ՀՀ դրամ :

ՕՓՀ ծառայություն Համաձայն միջազգային նորմերի պահանջների Օդանավակայանի Փրկարարական և Հակահրդեհային ծառայության գերագույն խնդիրն է փրկել մարդկային կյանքեր` արագ արձագանքելով օդանավակայանի տարածքում տեղի ունեցող որևէ արտակարգ իրավիճակի: ՕՓՀ ծառայությունը նաև նպատակ է հետապնդում ապահովելու թռիչքների, ավիացիոն տեխնիկայի և օբյեկտների հակահրդեհային անվտանգությունը:

Բեռնափոխադրումներ «Զվարթնոց» օդնավակայանի բեռնային համալիրը սկսել է գործել դեռևս 1998թ.: Այն մատուցում է ՝ Ժամանակակից սարքավորումներով բեռների սպասարկման ծառայություն, բեռների շուրջօրյա սպասարկման ծառայություն, բոլոր տեսակի բեռների սպասարկում, ներառյալ` AVI, DGR, HUM, PER, VAL մաքսային, պահեստային ծառայություններ, տարանցիկ տեղափոխում օդային և երկաթուղային փոխադրամիջոցներով: Իրավաբան.net 

iravaban.net

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ