14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լսելով թուրքերի սպառնալիքները՝ պապիս մայրը կաթվածահար է եղել

Շիրակ Պապանյանի պատմությունը

1915 թ., Կարս

Ցողիկ Պապանյանը ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր տոհմի պատմությունը: Նրա պապը՝ Շիրակ Պապանյանը, ծնվել է 1915 թ. Կարսի Բաշորակյալ գյուղում: Գաղթելով Արևմտյան Հայաստանից՝ նրանք որոշ ժամանակ ապրել են Երազգավորս գյուղում, այնուհետև տեղափոխվել Նուխի: Որոշ ժամանակ անց հաստատվել են Ախուրիկում:

«Պապիկս` Շիրակ Պապանյանը, ծնվել է 1915 թ. Կարսի Բաշորակյալ գյուղում: Հայրը` Ծառուկ Պապանյանը, մայրը`Սոֆի Պապանյանը: Ունեցել է մեկ եղբայր `Սմբատը: Եղեռնի տարիներին պապիկիս մայրը գնացել է աղբյուից ջուր բերելու:Այնտեղ տեսել է մի քանի թուրքի: Ժողովրդի դաժան ճակատագրի համար անիծում է նրանց և համարձակ խոսում եղեռնի մասին: Նրան սպառնում են ու ինքը մտածելով ,որ իր ընտանիքին էլ նույն բախտին կարժանացնեն կաթվածահար է եղել:

Հետագայում պապիկիս հայրը ամուսնացել է Շահար անունով կնոջ հետ: Նրանք ունեցել են մի տղա և երկու աղջիկ. Սերյոժան, Անահիտը և Վիկտորիան:

Գաղթելով Արևմտյան Հայաստանից՝ նրանք որոշ ժամանակ ապրել են Երազգավորս գյուղում, այնուհետև տեղափոխվել Նուխի: Որոշ ժամանակ անց հաստատվել են Ախուրիկում:

Տատիկս`Ցողիկ Հակոբյանը, ծնվել է 1924թ. հունվարի 6-ին Բաշքյադիկլար գյուղում: Ընտանիքում եղել են ութ երեխա: Որոնցից յոթը գաղթի ճանապարհին մահացել են տարբեր հիվանդություններից: Նրանցից միայն իմ տատն է ողջ մնացել:Նրանք փախչել են Ռուսաստանի Սլավյանսկ քաղաք, այնուհետև մի որոշ ժամանակ բնակվել են` Գյումրիում, իսկ ավելի ուշ հաստատվել Ախուրիկում: Տատս և պապս ունեցել են չորս տղա` Վազգենը, Վարդանը, Վահրամը և Վասպուրը»:

Աղբյուր` armeniangenocide100.org

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ