11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ցավում եմ նման հայտարարության համար. Ֆարմանյանն ու Քարիմը՝ ադրբեջանցիներից

Հայաստան-ԵՄ խորհրդանական համագործակցության հանձնաժողովի 15-երորդ նիստի ավարտին ամփոփիչ ասուլիսով հանդես եկան համանախագահներ Սամվել Ֆարմանյանն ու Սաջադ Քարիմը: Ֆարմանյանն ընդգծեց, որ այս նիստն իր ֆորմատով առաջինն էր ՀՀ խորհրդարանական ընտրություններից հետո. «Պետք է փաստեմ, որ քննարկումները օրակագային բոլոր խնդիրների վերաբերյալ ընթացել են փոխըմբռնման ոլորտում, որի ավարտին ընդունել ենք համատեղ հայտարարություն ու առաջակությունների նախագիծ, որտեղ ներկայացված են մեր առաջարկները Հայաստան-ԵՄ հետագա հարաբերությունների, ապա և տարածաշրջանային խնդիրների մասին: ՀՀ-ն հանձնառու է հետայսու ևս խորացնելու իր հարաբերությունները ԵՄ-ի հետ»:

Սամվել Ֆարմանյանը կարևոր համարեց, որ ներքաղաքական կյանքում տևական ժամանակ քննարկվում էր այն հարցը, թե որքանով հնարավոր կլինի ԵՏՄ անդամ լինելով հարաբերությունները շարունակել ԵՄ-ի հետ. «Շատ ուրախալի է արձանագրել, որ եղավ քաղաքական հայտարարություն, որ կողմերն ավարտել են մտքերի փոխանակման փուլը, և հստակ պատկերացում կա, թե որ ոլորտներում է հնարավոր համագործակցությունը ԵՄ-ի հետ»,-ասաց նա: 

Սաջադ Քարիմն իր հերթին արձանագրեց, որ իրոք շոշափելի առաջընթացի շաբաթ է եղել, ԵՄ-ՀՀ և ԵՄ Հարավային Հովկաս հարաբերությունների տեսանկյունից: «Համարում եմ, որ ելնելով արդյունքներից՝ կարող ենք շատ անգամ հստակ ուրվագծել երկուստեք մեր անցնելիք ճանապարհը այնքանով, որքանով խոսքը գնում է ՀՀ- ԵՄ-ի մասին, այսօր մեզանում շատ ավելի հստակ դարձավ այն շրջանակը, որի ներքո կշարունակենք աշխատել՝ հիմնվելով կառուցողական հարաբերություների վրա ՀՀ-ի հետ»,-ասաց նա: 

 Ինչ վերաբերում է ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սուլեյմանովի հայտարարությանը, թե Եվրանեսթի ժամանակ հայկական կողմը մանիպուլիացիաներ է արել, ապա պարոն Քարիմն ասաց. «Մենք բարեհաջող աշխատանք ենք ունեցել, Եվրանեսթի ժամանակ բոլոր մասնակիցներս տխրեցինք, որ Ադրբեջանը չէր մասնակցում այս գործընթացին, եվրոպական տեսանկյունից գոհ ենք արդյունքներից, երկու բանաձևերից, եղան լուրջ բանավեճեր, բանակցություններ, քննարկումներ ու հաստատվեցին օրակարգի հարցերը»:

«Մենք գնալու ենք այստեղից՝ քաջ գիտակցելով, որ Եվրանեսթը կարևոր դեր ունեցավ»,-հավելեց նա: Ֆարմանյանն էլ հումորով ասաց, թե ուրախ կլիներ, որ Հայաստանն այդքան հնարավորություն ունենար՝ վերահսկելու Եվրանեսթի վեհաժողովը: Նա Սուլեյմանովի հատարարությունը սխալ ճանապարհ որակեց, որով ուղղորդվում է Ադրբեջանը: «Մենք չենք կարող խուսափել շփումից ու միմյանց տեսակետները լսելուց, ցավում եմ նման հայտարարության համար»:

Սաջադ Քարիմն էլ ընդգծեց, որ Եվրոպական խորհրդարանը պաշտոնական նամակ չի ստացել այդ հայտարարության մասին, և երբ ստանան, կպատասխանեն այդ հայտարարությանը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ