24 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Ազատամարտիկների հայտարարությունը

Արցախյան առաջնագծում կրկին լարված է: Պաշտոնական Բաքուն, չհարգելով իրենց իսկ կողմից խնդրած հրադադարի ռեժիմը, հերթական անգամ արկածախնդիր գործողություններ է կատարում սահմանին, որի հետևանքով, բնականաբար, դաժան պատիժ է ստանում, սակայն զոհվում են նաև մեր երիտասարդ նորակոչիկները:

Փաստ է, որ մենք գտնվում ենք չհայտարարված պատերազմում, որի վերջնակետը, համոզված ենք, լինելու է միայն այն ժամանակ, երբ Բաքուն ստիպված լինի կապիտուլիացիոն ակտ ստորագրել պաշտոնական Ստեփանակերտի հետ: Մենք՝ իբրև ողջ պատերազմն անցած ջոկատներ, երկրապահներ, կրկին հայտարարում ենք, որ պատրաստ ենք առաջին իսկ հրամանի դեպքում մեկնել առաջնագիծ և փոխարինել այնտեղ կանգնած ժամկետային զինծառայողներին: Պատերազմը սարերի հետևում չէ, թուրքը պետք է արժանի պատիժ ստանա: 

Վազգեն Սիսլյան (ՍԴՀԿ ազատամարտիկների խորհրդի համակարգող,ԱՍԱԼԱին նախկին քաղբանտարկյալ)

Ռազմիկ Մադարյան (Մեծն Մուրադ ջոկատի փոխհրամանատար, պահեստազորի մայոր)

Վոլոդյա Ազատյան (Փարամազ ջոկատի հրամանատար, պահեստազորի փոխգնդապետ), ՍԴՀԿ Հայաստանի վարչության անդամ

ՍԴՀԿ մամլո դիւան

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ