14 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2015

ԼՂ-ում վերսկսված բռնությունը ողբերգական է. Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր էջում անդարդարձել է նախօրեին ԼՂ սահմանին տեղի ունեցած միջադեպին. «Լեռնային Ղարաբաղում վերսկսված բռնությունը ողբերգական է, այն խախտում է հրադադարը: Մինչ կողմերը մեղադրում են մեկը մյուսին, գործողությունները վնասում են Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմանը»,- գրել է նա:

Եվրոպացի պատվիրակը Հայաստանում գիրացել է

Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստի ավարտին համանախագահներ Սաջադ Քարիմն ու ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը շնորհակալություն հայտնեցին հաջողված աշխատանքների, ընդունված բանաձևերի համար:  Մեծ Բրիտանիայի պատվիրակ Քարիմը շնորհակալություն հայտնեց հայկական կողմին ընդունելության համար: «Իմ պատվիրակությունն աշխատելու է այնպես, որ ամրապնդվի խաղաղությունը Հարավային Կովկասում ու Հայաստանի պատշաճ տեղը միշտ Հայաստանին ընձեռնվի»,-ասաց ու հավելեց. «Ձեր հյուրընկալությունն այնքան լավ […]

Հերոսներից մեկը` Արշակ Հարությունյան

Հակառակորդի նախաձեռնած դիվերսիոն գործողության հետեւանքով մարտի 19-ին զոհված ժամկետային զինծառայող Արշակ Հարությունյան: Ծնողները ցանկանում են, որ Արշակին զինվորական կարգով հուղարկավորեն, սակայն աճյունը ոչ թե «Եռաբլուրում» ամփոփվի, այլ ընտանեկան գերեզմանում՝ պապի՝ Արշակ Գրիգորյանի կողքին, որը 1992թ.-ին նույնպես զոհվել է արցախյան պատերազմի ժամանակ: Լուսանկարը` Նոր Հայաստան ֆեյսբուքյան էջից

«Սերժին շատ հստակ պատասխանեցին»

Քաղաքականությամբ զբաղվող որոշ մեծահարուստ գեներալներ ու այլ պաշտոնյաներ, Ադրբեջանի վրա հոխորտալու փոխարեն թող գործ անեն… Մաշվում ենք, սենց չենք կարա, լուծում է պետք, իսկ դուք դրել ադրբեջանցու մարտի դաշտում թողած զենքերով եք ուրախանում ու ասում մեզնից մի քանի անգամ շատ զոհ են տվել…Հետո՞, ինչնե՞րս ավելացավ… Անտանգություն ասվածը նա չէ, որ հարձակվեն վնաս տան, հետո հետ […]

Նախագահն ընդունել է ԵՏՄ անդամ երկրների մաքսային կառույցների ղեկավարներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Մաքսային միության անդամ երկրների մաքսային ծառայությունների միավորված խորհրդի 14-րդ նիստին մասնակցելու նպատակով Երևան ժամանած մաքսային կառույցների ղեկավարներին: Հանդիպմանը ներկա են գտնվել Հայաստանի ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, ՌԴ Դաշնային մաքսային ծառայության ղեկավար Անդրեյ Բելյանինովը, Բելառուսի մաքսային պետական կոմիտեի նախագահ Յուրի Սենկոն, Ղազախստանի պետեկամուտների կոմիտեի ղեկավարի տեղակալ Գոսման Ամրինը, Եվրասիական տնտեսական […]

Բակո Սահակյանը հետմահու պարգեւատրել է հերոսներին

Մարտի 19-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրերով՝ Արցախի սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ՊԲ զորամասերից մեկի զինծառայողներ Հակոբ Խաչատրյանը, Էդուարդ Հայրապետյանը և Արշակ Հարությունյանը հետմահու պարգևատրվել են «Արիության համար» մեդալով։ Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի կայքը: Հիշեցնենք, որ զինծառայողները զոհվել են մարտի 19-ի առավոտյան՝ ՊԲ հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակմանը դիմակայելու ժամանակ: Պաշտպանության բանակի ևս […]

«Ի՞նչ է նշանակում երրորդ պետության խնդիրը դարձնել նախապայման». Վարդանյանը՝ եվրոպացիներին

Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստին Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սաջաթ Քարիմը ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանի ելույթից հետո հարց ուղղեց նրան, նախ նշելով, թե անշուշտ բոլորը տեյակ են ԵՄ դիրքորոշումից, որ իրենք համաձայն են, որ սահմանը պետք է բացվի առանց նախապայմանի: «Մեկ տարի առաջ թուրք դեսպանն ասաց, որ այդ արձանագրություները սառեցված են, բայց ոչ […]

Զավեշտ

Զավեշտալի է, որ Եվրոպայի խորհրդի անդամ երկրի նախագահը հանդես է գալիս նման հայտարարություններով` մեկնաբանելով Իլհամ Ալիեւի հերթական հայտարարությունը` Henaran.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Ինչ վերաբերվում է Ալիեւի «պատմագիտական հռետորաբանությանը», իբր թե Երեւանը պատմական ադրբեջանական հող է, Շարմազանովը խորհուրդ է տալիս քաղաքագետին` նեղություն քաշել եւ ընթերցել Պոլիբիոս, Պտղոմեոս, Ստրաբոն` հասկանալու համար որ ոչ […]

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ուղերձը՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ

Այս տարի Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակը տեղի է ունենալու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման համատեքստում: Հիշարժան է, որ Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար, Նախագահ Աբդու Դիուֆը 2010թ. ապրիլին Հայաստան կատարած այցի շրջանակներում այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ արտահայտելով ֆրանկոֆոն երկրների համերաշխությունը և անվերապահ նվիրվածությունը մարդու իրավունքների համընդհանուր արժեքներին: 2015թ. Ֆրանկոֆոնիայի երկամսյակի հագեցած ծրագիրը չի զիջում նախորդ տարիների ավանդույթներին. երկու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՓետրվարիԱպրիլի