27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Սերժին շատ հստակ պատասխանեցին»

Քաղաքականությամբ զբաղվող որոշ մեծահարուստ գեներալներ ու այլ պաշտոնյաներ, Ադրբեջանի վրա հոխորտալու փոխարեն թող գործ անեն…

Մաշվում ենք, սենց չենք կարա, լուծում է պետք, իսկ դուք դրել ադրբեջանցու մարտի դաշտում թողած զենքերով եք ուրախանում ու ասում մեզնից մի քանի անգամ շատ զոհ են տվել…Հետո՞, ինչնե՞րս ավելացավ…

Անտանգություն ասվածը նա չէ, որ հարձակվեն վնաս տան, հետո հետ մղենք` իրանց վնաս տալով… Անվտանգությունը նախևառաջ կանխարգելելն է, անվտանգությունը նախօրոք քայլեր անելն է դիվանագիտական ճանապարհներով …

Ու դրա համար կա լուծում. գիտնականներն ասում են գումար ներդրեք ու սահմանները դեդեկտորներով հարստացնենք, որ չկարողանան մոտ գալ, ժամանակին տեղյակ լինենք… Բա էդ գեներալներին ու օլիգարխներին, որ քամենք քանի՞ անգամ սահմանը կամրանա: 

Տղերք, աղջիկներ, ընկերներ, ցավը մեր սրտում հարսանիք եք կազմակերպում ադրբեջանական զոհերով ու մարտում թողած զենքերով …

Չեմ ասում ողբացեք, բայց էկեք սառը դատենք, կանխարգելել է պետք. իսկ դրա համար միասնական պահանջ է պետք…

Իմ համար մի հայի կյանքը թանկ է ու հավասար չի 10 կամ 100 ադրբեջանցի դիվերսանտի կյանքին…

Հ.Գ.

Երեկ երբ Սերժ Սարգսյանը նեղսրտեց Կրեմլի Ադրբեջանին մատակարարվող զենքի քաղաքականությունից, ու ասեց, որ սահմանին կանգնած հայ զինծառայողը գիտակցում է, որ իրեն փորձում են սպանել ռուսական զենքով», էսօր Սերժին շատ հստակ պատասխանեցին, չեն փորձում` սպանում են … Սա ռուս-ադրբեջանական պատասխան էր և ուրիշ ոչինչ

Դավիթ Սանասարյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ