«Ի՞նչ է նշանակում երրորդ պետության խնդիրը դարձնել նախապայման». Վարդանյանը՝ եվրոպացիներին
_1426842488.jpg)
Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստին Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սաջաթ Քարիմը ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանի ելույթից հետո հարց ուղղեց նրան, նախ նշելով, թե անշուշտ բոլորը տեյակ են ԵՄ դիրքորոշումից, որ իրենք համաձայն են, որ սահմանը պետք է բացվի առանց նախապայմանի: «Մեկ տարի առաջ թուրք դեսպանն ասաց, որ այդ արձանագրություները սառեցված են, բայց ոչ վախճան ունեցող, սակայն ես չեմ վիճարկի բարի կամքի դրսևորումը, բայց չե՞ք կարծում, որ հայկական կողմից օրինակ քայլ արվի և ասենք ոչ ԼՂՀ-ն, այլ որոշ տարածքների զիջումը, հեռացումը հարցին օգնի»,-հարցրեց նա:
Նա նաև անդրադաձավ Թուրքիայի հետ հարաբերությունների համար հիմնական խնդիր հանդիսացող Հայոց Ցեղասպանության հարցին և նշեց, թե այս միջոցառումներն արդյոք բացասական ազդեցություն չեն ունենա Թուրքայի գորոծողությունների համար: ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը պատասխանեց, թե իրենք, թե բոլոր միջազգային կառույցները, այս թվում ԵՄ-ն, ասել են, որ ՀՀ -Թուրքիա հարաբերությունները պետք է լինեն առանց նախապայմանների:
«Ի՞նչ է նշանակում երրորդ պետության՝ Ադրբեջանի հետ խնդիրը դարձնել հարաբերություների համար նախապայման, սա ընդունելի չէ և ոչ մի միջազգային կանոններով , դրա համար խոսք լինել չի կարող Թուրքիայի հարցում զիջումներ կատարելու, ԼՂՀ որոշ շրջաներ հանձնելու հարցում»,-ասաց նա: Աղվան Վարդանյանը նշեց, թե օբյեկտիվ տեսնողները կգնահատեն, թե ինչ է այսօր կատարվում ՀՀ-Ադրբեջան սահմանային գծում և ԼՂՀ-Ադրբեջան գծում:
«Այն հարձակումները, տասնյակ զոհերը, որ ձեռնարկում է Ադրբեջանը սահմանային գծում և այն սպառազինումը, ուղղակի որևէ շանս չեն թողնում, որ որևէ զիջում կարող է լինել հակառակ կողմից: Զիջել որևէ շրջան, դա նշանակում է ավելի մոտեցնել այդ հարձակումները, և այս առումով մենք բացառում ենք և որևէ նախապայմանով չենք գնա որևէ զիջման»,-հայտարարեց նա: Ինչ վերաբերում է Ցեղսպանության հարցին, ապա ըստ Աղվան Վարդանյանի, Թուրքիան իր ժխտողականության քաղաքականությունը շարունակում է հարյուր տարի: «Տեսեք՝ այդ օրը նրանք կազմակերպել են մի միջոցառում, որ ստվերեն Երևանում տեղի ունեցող հիշատակի արարողությունը, և որպեսզի աշխարհի տարբեր երկրների ղեկավարները չգան Հայասատան:
Սա վկայում է, որ Թուրքիան իր պատմության առերեսումից խուսափում է»,-ասաց նա: Աղվան Վարդանյանը եվրոպացի պաշտոնյանին դիմելով նշեց, թե կարծում է տարեց տարի և բուն Եվրոպան արդեն գիտակցելով այսօրվա պրագմատիկ շահերի դերակատությունը, կզգա իր բացասական դերակատարությունը: ՀՅԴ պատգամավորը նաև նշեց, թե հայերը թշնամանքի ժողովուրդ չեն, քանի որ գիտակցում են, որ թշնամանքը թշվառություն է, բայց հարգելով այդ մոտեցումը՝ պարտադրում են բոլորին հարգել այդ իրավունքները: