12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2015

«Ինքը տանջվում էր…»

 «Քաղաքական դաշտը վաղուց ի վեր փոշիացված է»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Քաղաքական դաշտի փոշիացումը Քոչարյանը չի պայմանավորվում ԲՀԿ-ում կատարված վերջին իրադարձությունների հետ, այլ հասարակության պասիվության և քաղաքական ուժերի գործելաոճի հետ. « Պահանջարկը ձևավորում են քաղաքական ուժերը իրենք, քաղաքական լիդերները: Վաղուց ի վեր քաղաքականությունը վերածել են բիզնեսի: Փողը անհրաժեշտ է քաղաքականության մեջ, […]

«Գագիկ Ծառուկյանին կստիպե՞ն ֆինանսավորել» /վիդեո/

«Այն, ինչ եղավ հիմա, եղել էր նաև 2012-ի դեկտեմբերին, երբ ԲՀԿ այն ժամանակվա նախագահ Գագիկ Ծառուկյանը չառաջադրվեց նախագահական ընտրություններում»,-այսօր «Հենարան» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ խոսելով ԲՀԿ երեկվա համագումարից: Քաղաքագետը նշեց, որ երեկ ավարտվեց այն քաղաքական գործընթացը, որ սկսվել էր դեռևս քսան օր առաջ: «ՀՀԿ-ն ուժեղ է ոչ թե այն […]

Մի շարք ավտոճանապարհներին մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 6-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Գավառ-Մարտունի, Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարները ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

«Վաղուց էի ուզում Ձեզ հարցնել՝ ի՞նչ եք դուք մտածում Հիսուսի մասին … »

Անգլիացի նշանավոր բանաստեղծ Ալֆրեդ Թեննիսոնը (որն իր բանաստեղծական երկերի համար Վիկտորիա թագուհու կողմից բարոնի կոչման է արժանացել),  մի օր իրեն այցի եկած նշանավոր մարդկանց հետ զբոսնում էր իր այգում: Հյուրերից մեկն անսպասելիորեն կանգ առավ ծաղկաթմբերից մեկի առաջ և բանաստեղծին հարցրեց. «Վաղուց էի ուզում Ձեզ հարցնել՝ ի՞նչ եք դուք մտածում Հիսուսի մասին»: Մի պահ լռելուց հետո […]

Հայաստանի արտգործնախարարը Երուսաղեմում ներկա գտնվեց Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգին

Մարտի 5-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ներկա գտնվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախմբի համերգին, որը կրում էր «Քեզ հետ, Հայաստա՛ն» խորագիրը: Երուսաղեմի հեղինակավոր համերգասրահի լեփ-լեցուն դահլիճում կայացած համերգին հնչեցին Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Բեթհովենի և Ստեփան Ռոստոմյանի ստեղծագործությունները։ Ելույթ ունենալով համերգից առաջ` Էդվարդ Նալբանդյանն ասաց. «Ես բազմաթիվ անգամներ եմ եղել Երուսաղեմում` մշտապես առանձնահատուկ զգացում […]

«Բժիշկը առյուծի սիրտ կուլ չէր տվել». դատավորն ու դատախազը չեն թաքցնում իրենց վերաբերմունքը. Ժամանակ

«Ժամանակը» գրում է. «Մորից երեխային գողանալու գործով երեկ կայացած դատական նիստն առանձնապես հետաքրքիր էր ոչ միայն այն տեսանկյունից, որ բացատրություններ տվեցին երեխայի մայրն ու իրեն երեխայի հայր համարող տղամարդը, այլև գործի նկատմամբ դատավորի և դատախազի վերաբերմունքը բացահայտող ժեստերով: Այս առումով, թերևս անգերազանցելի է գործը վերահսկող դատախազ Կարապետյանը, որն ամբողջ դատական նիստի ընթացքում ջղաձգվում էր, անհանգիստ […]

Ո՞ւմ պետք է հանդիպեր Երրորդմասցի Լյովիկը. նոր մանրամասներ. Հրապարակ

«Հրապարակը» գրում է. «Նախօրեին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ, կեսօրից փոքր-ինչ անց, դիմահար կրակոցներով սպանվել էին Երրորդ մասի Լյովիկը՝ Լևոն Ղազարյանը, Դրաստամատ Թադևոսյանը և Մեսրոպ Նազարյանցը: Մեր տեղեկություններով, ընկերները, որոնք բոլորն էլ նախկինում դատված են եղել, եկել էին «Նուբարաշեն» մեկուսարան՝ տեսակցելու այնտեղ պահվող Դավիթ Իսպիրյանին: Կալանավայրերի վարչությունից հայտնեցին, որ վերջինս կալանավորվել է այս տարվա հունվարի 22-ին, […]

Մարտուն Գրիգորյանը միտքը փոխել է. Ժամանակ

ԲՀԿ խմբակցության անդամ, ԱԺ գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանը փոխել է իր նախկին որոշումը. նա դուրս կգա ԲՀԿ-ից, բայց կմնա խմբակցության անդամ: Նա որոշել է մնալ, որպեսզի չկորցնի հանձնաժողովի նախագահի պաշտոնը, թեեւ նախկինում հայտնել էր, որ պատրաստ է գնալ դրան: Այս հանձնաժողովը Դոնթի բանաձեւով բաժին էր ընկել ԲՀԿ-ին, եթե Մ. Գրիգորյանը դուրս […]

Միհրան Պողոսյանի ունեցվածքը. Ժողովուրդ

ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանն իր պաշտոնավարման ընթացքում առաջին անգամ գույքի և եկամուտների վերաբերյալ հայտարարագիր է ներկայացրել ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին: Ըստ այդմ, ԴԱՀԿ պետը հայտարարագրել է 26 միլիոն դրամ, 250 հազար դոլար և 12 հազար եվրո դրամական միջոցներ: 2014 թվականին ԴԱՀԿ պետի եկամուտները կազմել են 16 միլիոն 150 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՓետրվարիԱպրիլի