18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ո՞ւմ պետք է հանդիպեր Երրորդմասցի Լյովիկը. նոր մանրամասներ. Հրապարակ

«Հրապարակը» գրում է. «Նախօրեին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ, կեսօրից փոքր-ինչ անց, դիմահար կրակոցներով սպանվել էին Երրորդ մասի Լյովիկը՝ Լևոն Ղազարյանը, Դրաստամատ Թադևոսյանը և Մեսրոպ Նազարյանցը: Մեր տեղեկություններով, ընկերները, որոնք բոլորն էլ նախկինում դատված են եղել, եկել էին «Նուբարաշեն» մեկուսարան՝ տեսակցելու այնտեղ պահվող Դավիթ Իսպիրյանին:

Կալանավայրերի վարչությունից հայտնեցին, որ վերջինս կալանավորվել է այս տարվա հունվարի 22-ին, նրան մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի համար, սակայն ոչ հերքեցին, ոչ էլ հաստատեցին «գողականների» այցելության փաստը, հորդորելով տեղեկություն ստանալ վարույթն իրականացնող մարմնից: Դեպքը, որի առնչությամբ ներկայում նախաքննություն է կատարվում և Իսպիրյանին մեղադրանք է առաջադրվել, տեղի է ունեցել բավականին վաղուց՝ 2011 թվականին:

Ո՞ւմ նկատմամբ է կատարվել սպանության փորձը, և արդյոք Իսպիրյանը կապ ունի՞ սպանվածների հետ, այս հարցերին նրա փաստաբան Երեմ Սարգսյանը հետևյալ պատասխանը տվեց. «Սպանվածը հանրահայտ դեմք չի, որ ասեմ, և դուք ճանաչեք:

Կարող եմ նշել միայն, որ այս գործը Լևոն Ղազարյանի սպանության հետ կապ չունի: Մնացած հարցերին չեմ կարող պատասխանել առանց իմ պաշտպանյալի համաձայնության»: Ինչ վերաբերում է Երրորդմասցի Լյովիկի և ընկերների պանության գործին, ապա քննությունն արդեն իսկ փոխանցվել է ԱԱԾ-ին: Երեք սպանվածները չեն հասցրել հանդիպել Իսպիրյանին. նրանց վրա հարձակվել են ՔԿՀ ավտոկայանատեղիում:

Ասում են՝ Երրորդմասցի Լյովիկը եղել է «Ջիպ» մեքենայով, իսկ նրան հետևել է «07» մակնիշի մեքենա, որն ինչ-որ պահի վազանց է կատարել և դեպքի վայր հասել ավելի շուտ:

«Նուբարաշենում» տարածված խոսակցությունների համաձայն՝ սպանողները եղել են դիմակավորված, գործել են պրոֆեսիոնալ, արձակվել են երկար, կարճ և ստուգողական կրակոցներ: Զենքերը գցել են մոտակայքում: Ապա այնտեղ մշտապես կանգնող տաքսիստներից մեկին խնդրել են տեղափոխել իրենց, սակայն վերջինս հրաժարվել է դա անել, իսկ մյուսին զենքի սպառնալիքով ստիպել են իրենց տեղափոխել»:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ