17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

«Բժիշկը առյուծի սիրտ կուլ չէր տվել». դատավորն ու դատախազը չեն թաքցնում իրենց վերաբերմունքը. Ժամանակ

«Ժամանակը» գրում է. «Մորից երեխային գողանալու գործով երեկ կայացած դատական նիստն առանձնապես հետաքրքիր էր ոչ միայն այն տեսանկյունից, որ բացատրություններ տվեցին երեխայի մայրն ու իրեն երեխայի հայր համարող տղամարդը, այլև գործի նկատմամբ դատավորի և դատախազի վերաբերմունքը բացահայտող ժեստերով:

Այս առումով, թերևս անգերազանցելի է գործը վերահսկող դատախազ Կարապետյանը, որն ամբողջ դատական նիստի ընթացքում ջղաձգվում էր, անհանգիստ շարժումներ էր անում և հաճախակի փոխում էր դեմքի միմիկան: Դատախազը պարբերաբար մեկնաբանություններ էր անում կիսաբարձրաձայն, որոնք թեև վրիպում էին դատավորի ուշադրությունից, սակայն բարկություն էին առաջացնում նիստին հետևող քաղաքացիների շրջանում, որոնք մի քանի անգամ դատախազի կեցվածքը որպես ցինիզմի դրսևորում որակեցին:

Սակայն դա առանձնապես չէր մտահոգում Կարապետյանին: Նա անգամ իրեն թույլ տվեց քմծիծաղել, երբ Նարինե Նիկողոսյանը հուզմունքը մի կերպ զսպելով ցուցմունք էր տալիս: «Այստեղ ծիծաղելի ոչինչ չկա»,- դատախազին դիտողություն արեց երիտասարդ մայրը, որին հաջորդեց նաև դատավոր Ավետիսյանի դիտողությունը դատախազին:

Սակայն դատավորը ևս աչքի ընկավ ոչ կոռեկտ պահվածքով: Նախ՝ Նարինեին հարցաքննելիս Ավետիսյանն ակնհայտորեն չէր տաքցնում իր անվստահությունը նրա հանդեպ. «Զգում եմ, որ լեզվի տակ մի բան կա, որ չեք ուզում մեզ ասել…»:

Երբ մայրը պատմում էր, որ բժիշկն առանց իր համաձայնության է երեխային տվել Յուրա Ադյանին, դատավորը չդիմացավ. «Բժիշկը առյուծի սիրտ կուլ չէր տվել, որ Ձեր փոխարեն Ձեր երեխային տար…»: Իսկ քիչ անց դատավոր Ավետիսյանը բացահայտորեն հայտարարեց, որ չի հավատում Նարինե Նիկողոսյանի տված բացատրությանը. «Ես այդքան միամիտ չեմ, որ հավատամ…»»,- գրում է թերթը:

Շարունակությունը` թերթի այսօրվա համարում:

Լուսանկարը` 1in.am-ի

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ