12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2015

Վահան Բաբայանը հասկանում է բարդությունը, բայց պատրաստ է

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը հայտարարություն է տարածել, որտեղ հայտնում է, որ կուսակցության մամլո խոսնակի պարտականությունները դրվել են իր վրա: «Հարգելի գործընկերներ, ինչպես գիտեք իմ գործընկեր Տիգրան Ուրիխանյանը հրաժարվել է կուսակցության մամուլի խոսնակի պաշտոնից։ Կուսակցության նորընտիր ղեկավարության կողմից այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է ինձ։ Ես հասկանում եմ, որ կուսակցության համար այս դժվարին ժամանակահատվածում իրոք […]

Սկսում են ՀՀԿ-ից

Սույն նամակը 2015թ․ մարտի 6-ին կհանձնվի ՀՀ կուսակցություններին։ Հանձնումը կմեկնարկի ժամը 12։00-ին ՀՀԿ կենտրոնական գրասենյակից։ Հարգելի կուսակցություն,Մենք՝ մի խումբ քաղաքացիներ, ստիպված ենք սույն առաջարկով դիմել ձեզ: Մեր երկրում չկա մի գիտակից մարդ, որը չհասկանա այն իրողությունը, որ Հայաստանի անկախության 24 տարիների ընթացքում մեզ՝ ՀՀ քաղաքացիներիս, այդպես էլ չի հաջողվել երկրում հաստատել սահմանադրական կարգ, գործարկել ազատ […]

ԻՊ գրոհայիններն իրենց 11 հրամանատարներին են մահապատժի ենթարկել

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոյահինները մահապատժի են ենթարկել իրենց անդամ 11 հրամանատարներին, որոնց մեղադրել են դավաճանության մեջ, հայտնում է Lenta.ru-ն: Մահապատժի պատճառ է դարձել այն, որ որ 150 իսլամիստներ լքել են ԻՊ-ի շարքերն ու փախել:, ինչի շնորհիվ իրաքցի զինվորականների հաջողվել է գրավել Տիգրիտ քաղաքը:

Քարաթափում՝ Գորիս-Տաթև ավտոճանապարհին

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի  6-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, ՀՀ Սյունիքի մարզի Գորիս-Տաթև հանրապետական նշանակության ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում տեղի է ունեցել քարաթափում, որի հետևանքով ճանապարհի երթևեկությունը դարձել է միակողմանի: Գորիսի տարածաշրջանի ճանապարհաշինարարներն աշխատանքներ են տանում` ճանապարհից քարերի մաքրման և երթևեկության վերականգնման ուղղությամբ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Արմավիրցի երիտասարդը մեր օգնության կարիքն ունի /վիդեո/

Արմավիրցի Սարգսյան Սևակը 20 տարեկան է: Տառապում է գլոմոնեֆրիտ կոչվող հիվանդությամբ և ունի երիկամի շտապ փոխպատվաստման կարիք: Այժմ Արաբկիրի բժշկական ընդունում է դիալիզի կուրսեր՝ շաբաթը 3 անգամ: Ըստ բժշկական եզրակացության, հիվանդության խիստ սրման պատճառով անհրաժեշտ է շտապ վիրահատություն կատարել Գերմանիայի Դաշնությունում: Նույն հիվանդությամբ տառապում էր նաև նրա եղբայրը Ռուսլան Սարգսյանը: Բարի մարդկանց օգնության շնորհիվ տեղի […]

«Իշխանությունը ժամանակավորապես փակեց այդ բևեռը ընդդիմության համար»

ՎՍԴՀԿ կուսակցության ատենապետ Լյուդմիալ Սարգսյանը գտնում է, որ ԲՀԿ նոր նախագահի ընտրությունը լավագույնն էր, ինչ հնարավոր էր անել փետրվարի 12-ի դեպքերից հետո: «Նաիրա Զոհրաբյանը այն լավագույն տարբերակն էր, որ Գագիկ Ծառուկյանից հետո կարող է  ղեկավարել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը, որ իրենք այլևս ընդդիմություն են ճիշտ է, քանի որ այն հարվածները, որ ընդունեց այդ […]

«Ի՞նչ է նշանակում՝ արդբեջանցին կիլոմետրերով ճանապարհ կտրի, գա, զասադա անի» /վիդեո/

«Հետախույզ վետերանների» միության անդամ Արթուր Բունիաթյանի համար զարմանալի է ծաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ իրականացված բռնությունը նախագահական նստավայրի դիմաց: «Երևույթը շատ անպարզ է»,-այսօր «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: Անդրադառնալով սահմանում լարվածությանը՝ նա նշեց, որ հենց երկրում պետք է քաղաքական փոփոխություններ կատարվեն, հրահանգ է տրվում, որ բոլորը պետք լռեն, քանի որ սահմանում իրավիճակը […]

Ուրիխանյանին կփոխարինի Վահան Բաբայանը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղարի պարտականությունները ժամանակավորապես դրվել են խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանի վրա: Այս մասին հայտնել է կուսկացության նորընտիր նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Նախկին խոսնակ Տիգրան Ուրիխանյանն ինքն է հրաժարվել այս պաշտոնից: Ֆեյսբուքյան էջում նա երեկ հետևյալ գրառումն էր արել.  «Շնորհակալություն եմ հայտնում իմ հարգելի գործընկերներին` բոլոր լրագրողներին այս տարիների համագործակցության համար: Ցանկանում եմ ընդգծել, […]

Վարչապետի օգնականի մերկ լուսանկարները հայտնվել են համացանցում

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի օգնականի` գեղեցկուհի Մարիա Տրոշկովայի բաց լուսանկարները հայտնվել են համացանցում եւ բուռն քննարկումների առիթ դարձել: 28-ամյա Տրոշկովան հայտնի է իբրեւ «սիլիկոնի թագուհի», նա բազմիցս մերկ լուսանկարվել է տարբեր հանդեսների համար, հայտնում է LifeNews-ը: Հատկանշական է, որ գեղեցկուհին կառավարության ոլորտում աշխատանքի ոչ մի փորձ չունի, նախկինում նա աշխատել է բիժուտերիայի խանութում` իբրեւ վաճառողուհի:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՓետրվարիԱպրիլի