27 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Քարաթափում՝ Գորիս-Տաթև ավտոճանապարհին

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի  6-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, ՀՀ Սյունիքի մարզի Գորիս-Տաթև հանրապետական նշանակության ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում տեղի է ունեցել քարաթափում, որի հետևանքով ճանապարհի երթևեկությունը դարձել է միակողմանի:

Գորիսի տարածաշրջանի ճանապարհաշինարարներն աշխատանքներ են տանում` ճանապարհից քարերի մաքրման և երթևեկության վերականգնման ուղղությամբ:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ