12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

«Իշխանությունը ժամանակավորապես փակեց այդ բևեռը ընդդիմության համար»

ՎՍԴՀԿ կուսակցության ատենապետ Լյուդմիալ Սարգսյանը գտնում է, որ ԲՀԿ նոր նախագահի ընտրությունը լավագույնն էր, ինչ հնարավոր էր անել փետրվարի 12-ի դեպքերից հետո:

«Նաիրա Զոհրաբյանը այն լավագույն տարբերակն էր, որ Գագիկ Ծառուկյանից հետո կարող է  ղեկավարել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը, որ իրենք այլևս ընդդիմություն են ճիշտ է, քանի որ այն հարվածները, որ ընդունեց այդ կուսակցությունը այլ տարբերակ չէր թողնում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Լյուդմիլա Սարգսյանը:

Իր ղեկավարած կուսակցության համագործակցությունը  ԲՀԿ-ի հետ Սարգսյանի համար ցանկալի տարբերակ է:

 «Նրանք կպայքարեն երկրում օրինականության հաստատման համար: Խնդիրները մեծ են երկրում, և ժողովուրդը ակնկալում է տեսնել ընդդիիմության համախմբումը»,-նշեց Սարգսյանը:

Սարգսյանի դիտարկմամբ` այն գործողությունները , որ արեց Սերժ Սարգսյանը ԲՀԿ-ի նկատմամբ հակասահմանադրական էին: Սակայն, այսօր արդեն իշխանության դեմ լուրջ պայքար սկսելը պետք է համարել ժամանակի խնդիր.

«Քաղաքականության մեջ մի փոքր իրատես պետք է լինես, եթե անգամ հայտարարում են Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը և արտահերթ նախագահական ընտրություններ, դա այդքան էլ իրատեսական չէ: Իշխանությունը ժամանակավորապես փակեց այդ բևեռը ընդդիմության համար»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ